Գլխավոր էջ Uncategorized «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «Լյարդաբանական բաժին»-ը արդեն ունի վերանորոգված միջամտությունների սենյակ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «Լյարդաբանական բաժին»-ը արդեն ունի վերանորոգված միջամտությունների սենյակ

2325
0

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «Լյարդաբանական բաժին»-ը արդեն ունի վերանորոգված միջամտությունների սենյակ։ Տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից: Նախկինում բուժական միջամտությունների համար օգտագործվում էր միջանցքի առանձնացված մասը, որը խնդրահարույց էր և բազմաթիվ դժգոհությունների պատճառ հանդիսանում։

Այժմ բաժինը ունի հարմարավետ և լուսավոր միջամտությունների սենյակ, գույքային բավարար հագեցվածությամբ։

Սիրելի ազգաբնակչություն, սիրով հայտնում ենք, որ շենքային պայմանների վերանորոգման և բարեկարգման հիմնահարցերը տնօրինության ուշադրության կենտրոնում են և հիվանդանոցի առաջնային խնդիրներից են, որոնք ժամանակի ընթացքում լուծում են ստանում և ստանալու են:

Մենք հետևողական ենք Ձեր առաջարկներին և դժգոհություններին, որոնք առավելագույնս լուծում են ստանում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ