Գլխավոր էջ Գլխավոր Այսօր սգում են կորոնավիրուսի զոհերի հիշատակը

Այսօր սգում են կորոնավիրուսի զոհերի հիշատակը

357
0

Ղազախստանում հուլիսի 13-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի համազգային սգո օր է հայտարարված, երկրում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսից մահացել է 375 մարդ: Այս մասին գրում է eadaily.com կայքը:

Պետական մարմինների կայքերն այսօր սև-սպիտակ են դարձել, ղազախստանցիները սոցիալական ցանցերում իրենց նկարներին սգո նշաններ են փակցնում, իսկ ժամը 12:00-ին ամբողջ երկրում լռության րոպե է հայտարարվել: Ժամանցային միջոցառումները, ԶԼՄ-ների հաղորդումները չեղարկվել են, ամբողջ երկրում, այդ թվում դիվանագիտական ներկայացուցչություններում իջեցվել են դրոշները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հուլիսի 13-ը երկրում կորոնավիրուսի զոհերի հիշատակի օր է հայտարարել:

Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում կորոնավիրուսից մահացել է 375 մարդ, սակայն այս թիվն իրականում շատ ավելի մեծ է։ Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրության մեջ ներառվում են միայն կորոնավիրուսի ՊՇՌ դրական պատասխանով դեպքերը, սակայն միայն այն բանից հետո, երբ հատուկ հանձնաժողովը հաստատում է, որ հիվանդի մահվան պատճառը հենց կորոնավիրուսն է եղել։ Օրինակ՝ սրտի կաթվածից մահացած կորոնավիրուսով հիվանդը վիճակագրության մեջ չի ներառվում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ