Գլխավոր էջ Գլխավոր Ո՞վ է առողջապահության նախարարի նորանշանակ տեղակալը

Ո՞վ է առողջապահության նախարարի նորանշանակ տեղակալը

5286
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին նոր որոշում է ստորագրել, որով Շավարշ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնը։

Շավարշ Գրիգրյանը եղել է նաև առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի խորհրդականը։ Ապա որոշ ժամանակով բնակվել է Ռուսաստանի դաշնությունում։

2018թ մայիսին զբաղեցնում էր «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանի տեղակալի պաշտոնը, ապա նշանակվել է նույն կետրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Վերջերս էլ վարչապետ Փաշինյանի հրամանով նշանակվել էր «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ապա տնօրեն։

Նորանշանակ փոխնախարարի կեսագրական տվյալները բացակայում են, ինչպես նախարարության, այնպես էլ նախկին բոլոր աշխատավայրերի պաշտնեական էջերից և համացանցից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ