Գլխավոր էջ Uncategorized Նախարարին եղածը բավարար չէ. Վանեցյանի դեմ գրոհով Թորոսյանը փորձում է իր համար...

Նախարարին եղածը բավարար չէ. Վանեցյանի դեմ գրոհով Թորոսյանը փորձում է իր համար «տեղ պահել»

4794
0

«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված տեխնիկական թյուրիմացությունը առիթ էր, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրատվամիջոցներով և առավել ակտիվ facebook-ի իր էջով գրոհ սկսի ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի դեմ:

«Նման մոտեցումներով առաջնորդվող Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կարծես թե մենք մեկ անգամ ունեցել ենք, որի անունը Ռուբեն Հայրապետյան էր, և հիշում ենք, թե նա ինչպիսի վերաբերմունքի էր արժանանում ֆուտբոլասերների կողմից, թե ֆուտբոլիստների կողմից, և թե ընդհանրապես ժողովրդի կողմից», — Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում նշել է նախարարը:

Ըստ նախորդ օրը մամուլում շրջանառվող լուրերի Արսեն Թորոսյանը չի ներել այն, որ Արթուր Վանեցյանը բացահայտեց նոր Հայաստանում ամենաբարձրաստիճան կոռուպցիոն մեխանիզմը՝ հենց Արսեն Թորոսյանի ղեկավարած կառույցում, ինչի արդյունքում ձերբակալվեց նախարարի տեղակալը հենց իր աշխատասենյակում:

Ավելին, ըստ տեղեկությունների, այդ դեպքից հետո առողջապահության նախարարությունը մշտապես ԱԱԾ տեսադաշտում է եղել:

Ըստ մեր ունենցած տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանը քաղաքական գործչի կարիերա է ստեղծում՝ փորձելով հնարավորնս ակտիվ և արագ արձագանքել քաղաքական դաշտում տեղի ունեցող իրողություններին, «տեղ պահելով» իր համար:

Վանեցյանի դեմ ծավալվող արշավում նախարարն իրեն թույլ է տալիս մեղադրանքներ հնչեցնել՝ կառչելով օդից կախված լուրերից: Այս թեմայով կատարված գրառումները կից՝

https://m.facebook.com/story.php?story_fbid=1054644894721775&id=336154206570851

https://m.facebook.com/story.php?story_fbid=1056622497857348&id=336154206570851

https://m.facebook.com/story.php?story_fbid=1056963004489964&id=336154206570851

https://m.facebook.com/story.php?story_fbid=1058517834334481&id=336154206570851

 

 

 

 

«

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ