Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանը նոր տեղակալ ունի

Արսեն Թորոսյանը նոր տեղակալ ունի

1164
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին նոր որոշում է ստորագրել, որով Շավարշ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Գրիգորյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ նա ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ