Գլխավոր էջ Գլխավոր Գյումրիի խնամքի կենտրոնում COVID 19-ով վարակվածների թիվը ավելացել է․ մանրամասներ

Գյումրիի խնամքի կենտրոնում COVID 19-ով վարակվածների թիվը ավելացել է․ մանրամասներ

784
0
Գյումրիի խնամքի կենտրոնում COVID 19-ով վարակվածների թիվը ավելացել է ևս մեկով՝ դառնալով 56: Այս մասին MedMedia-ին հայտնեց «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակի մամուլի խոսնակ Նունե Գրիգորյանը։
«Այս պահին 151 խնամվողներից վարակված է 56-ը, իսկ 66 աշխատողներից՝ 12-ը, գրանցված է 3 մահ։ Բոլոր մահացածները խնամվողներ են»,-ասաց Գրիգորյանը։
Խոսնակը նաև հայտնեց, որ վարակակիները տեղափողվել են Սպիտակի, Գյումրիի և Երևանի հիվանդանոցներ․«Վիրուսի ծանրության դեպքերը տարբեր են, իսկ ասիմտոմ հիվանդները մեկուսացված են։ Մենք համագործակցում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի հետ։ Համաճարակաբանները մեզ օգնում են մեկուսացման պայմանների ճիշտ կազմակերպման հարցում»։
Հիշեցնենք, որ Խնամքի կենտրոնի պահպանությամբ տևական ժամանակ է զբաղվում է «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ