Գլխավոր էջ Նորություններ Հեռու պահե՛ք երեխաներին այս ծխախոտային արտադրատեսակներից. նախարար

Հեռու պահե՛ք երեխաներին այս ծխախոտային արտադրատեսակներից. նախարար

1794
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում գրում է.

« Հեռու պահե՛ք երեխաներին այս ծխախոտային արտադրատեսակներից։

Այսօր ահազանգ եմ ստանում երեխաներիս դպրոցի տնօրենից, ով պատմում է, որ աշակերտներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դասի ժամին և նրանք պարզել են, որ դա տեղի է ունեցել ծամելու ծխախոտի, այսպես կոչված սնուսի օգտագործման պատճառով, քանի որ դրա ծամելու ժամանակ նիկոտինի մեծ դոզա է թափանցում երեխայի օրգանիզմ լնդերի միջոցով։

Ուշադիր նայեք, թե որտեղ են դրանք ցուցադրված խանութում՝ հատուկ երեխաների համար հասանելի և գրավիչ վայրում, քաղցրավենիքի մոտ և դա պատահական չէ։ Եվ երբ մենք մեր նոր օրինագծով արգելում ենք ծխախոտային որևէ արտադրատեսակի ցուցադրությունը, ԱԺ մեր որոշ գործընկերներ տարբեր փաստարկներ են բերում, թե ինչու է դա սխալ։ Ասել եմ ու էլի կասեմ, որ դա ամենակարևոր միջոցն է այս խիստ վնասակար ապրանքատեսակը երեխաներից հեռու պահելու համար։

 Ի դեպ նույնիսկ գործող օրենքով արգելվում է ծխախոտային ցանկացած արտադրատեսակի վաճառքը մինչև 18 տարեկան անձանց և կոնկրետ վաճառող խանութով մենք կզբաղվենք»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ