Գլխավոր էջ Վնասի նվազեցում Ստեղծվել է քաղցկեղի դեմ հզոր միջոց

Ստեղծվել է քաղցկեղի դեմ հզոր միջոց

2046
0

ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը: Տեղեկանում ենք oncology.am կայքից:

JHU083 միացությունը նաև փոխում է չարորակ նորագոյացության միկրոմիջավայրը՝ այն ավելի խոցելի դարձնելով իմունային համակարգի համար: Այդ մասին հաղորդվում է  MedicalXpress մամլո հաղորդագրության մեջ:

Պրեպարատի ակտիվ ձևը, որը նմանակում է DON գլուտամինի անտագոնիստի ազդեցությանը, կուտակվում է ուռուցքի հյուսվածքներում: Հայտնի է, որ գլուտամինը խթանում է նորագոյացության սրընթաց աճին նպաստող նյութափոխանակային ուղիները: JHU083 փորձարկել են մկների հաստ աղու քաղցկեղի, լիմֆոմայի և մելանոմայի մոդելների վրա: Համարվում էր, որ միացությունը կարող է ազդել ուռուցքի միկրոմիջավայրի վրա, որը բաղկացած է բջիջներից, արյունատար անոթներից և բարձր թթվայնության, թթվածնի և սննդարար նյութերի անբավարարության պատճառով հանդիսանում է իմունային բջիջների հակառակորդ:

JHU083 բերում է ուռուցքների աճի նվազեցման, ինչպես նաև ապրելիության բարելավման: Որոշ մկների մոտ դիտվում էր երկարատև ռեմիսիսա՝ խթանված իմունային համակարգի ակտիվացմամբ:  Երբ կենդանուն կրկնակի ներմուծում էին ուռուցքային բջիջներ, մերժում էր տեղի ունենում, որը վկայում էր հզոր իմունային հիշողության ձևավորման մասին:

Սկզբնաղբյուր՝ lenta.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ