Գլխավոր էջ Նորություններ Նոյեմբերի 14-ը  նշվում է որպես լոգոպեդի միջազգային օր

Նոյեմբերի 14-ը  նշվում է որպես լոգոպեդի միջազգային օր

3208
0

Աշխարհում արագանում է ապրելու ռիթմը, և դրան զուգահեռ շատանում են սթրեսները, որոնց հետևանքով էլ մեզ համար առավել կարևորում են այնպիսի մասնագիտությունները, ինչպիսիք են հոգեբանությունը, մանկավարժությունը, լոգոպեդիան: Հայաստանում լոգոպեդի մասնագիտությունը տարեցտարի ավելի ակտուալ է դառնում:

Այսօր՝ նոյեմբերի 14-ին,  նշվում է լոգոպեդի միջազգային օրը: Հայաստանում լոգոպեդի մասնագիտությունը տարեցտարի ավելի ակտուալ է դառնում:

Ո՞վ է լոգոպեդը, ի՞նչ է լոգոպեդիան.

Լոգոպեդիան մարդասիրական գիտություն է, որին տիրապետող մասնագետը՝ լոգոպեդը,  օգնում է կյանքի տարբեր փուլերում խոսքային խանգարումներին բախվող մարդկանց շտկել առկա խնդիրները: Խոսքային խանգարումներից են մեզ ծանոթ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են կակազությունը, թլվատությունը, խոսքի բացակայությունը:

Առաջին լոգոպեդները կարողացել են վերացնել սահմանափակ թվով խանգարումներ և միայն 19-րդ դարի վերջում՝ շնորհիվ բազմաթիվ գիտափորձերի ու մեթոդիկաների նրանք կարողացան նոր փուլ թևակոխել: Այսօր այն արդեն արագ զարգացող մի գիտություն է, որը մարդկությանն օժանդակելու հարցում հասել է հզոր արդյունքների:

Հենց այս պատճառով է նաև, որ հանրության շրջանում մասնագիտության ու դրա ձեռքբերումների մասին տեղեկացվածությունը մեծացնելու համար ստեղծվել է այս մասնագիտական տոնը: Իրապես, մեր երկրում ևս պիտի բարձրացնել տեղեկացվածությունը, քանի որ մեր կյանքում քիչ չեն դեպքերը, երբ օրինակ՝ ծնողները, երեխաների խոսքային խանգարումներին ուշադրություն չդարձնելով, խորացած խնդրով- ուշացած դիմում են մասնագետին (դիմելը՝ լավագույն դեպքում, լինում է նաև, որ հաշտվում են խնդրի հետ): Տեղեկանա’նք ու տեղեկացնե’նք, քանի որ ամեն խնդիր ունի իր լուծումը:

Շնորհավորում ենք բոլոր լոգոպեդներին ու մեր հասարակությանը, քանի որ լավ մասնագետը բոլորիս ձեռքբերումն է ու հասարակության մեջ ևս մեկ անձի լիարժեք ապրելու հնարավորություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ