Գլխավոր էջ Գլխավոր Կոռուպցիոն «քաղցր» ռիսկե՞ր նախարարությունում

Կոռուպցիոն «քաղցր» ռիսկե՞ր նախարարությունում

1372
0

Կառավարության այօրվա նիստում հավանության է արժանացել Առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը: Փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության կա րիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման մեջ` 2 տարի ժամկետով երկարաձգվել է «Դիաբետոն 60 մգ» դեղի գնման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այսպիսով, Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թվականներին ևս պատշաճ կերպով և անխափան կապահովվեն ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե»  ընկերության արտադրության «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղով:

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ  «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության տնօրենը հանդիսանում է.

  • Նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ձեւավորված Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենների խորհուրդի անդամ
  • ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի «Ֆարմացիայի և Մարկետինգ» ամբիոնի վարիչ
  • Նրա նկարով տպագրվել են բազմաթիվ նախազգուշացնող պաստառներ, որոնք տարածվել են Երևանի պոլիկլինիկաներում
  • Նա մասնակցում է նախարարության կողմից իրականացվող տարբեր պետական ծրագրերի. օրինակ՝  «Առողջ Ապրելու Իմ Քայլը»:

Նկարները կից՝

Հիշեցնենք, որ վերոհիշյալ ընկերության աշխատակիցները նկարահանվել են   Հայաստանում հակածխախոտային պայքարի քարոզչության համար նախատեսված տեսահոլովակում, որը համացանց ներբեռնվելուց մի քանի ժամ անց ջնջվել է. դրա պատճառներից մեկը սուր քննադատությունն է եղել համացանցում՝ կապված տեսահոլովակի բովանդակությանն ու ուղղվածությանը: տեսահոլովակում նկարահանված աղջիկների նկարներով նույնպես տպագրվել են բազմաթիվ նախազգուշացնող պաստառներ, որոնք տարածվել են Երևանի պոլիկլինիկաներում:

Տեսահոլովակը կարող եք դիտել հղումով՝   https://www.facebook.com/grigoryangev/videos/10215754259157296/

Հավելենք, որ տեսահոլովակը նկարահանել է նախարարի մտերիմ Դավիթ Պետրոսյանին պատկանող  «Health media» ընկերությունը:

Բոլորիս հայտնի է թե պետական գնումների միջոցով ինչպես է աճում պաշտոնյայի սև եկամուտը «ատկատային» մեխանիզմով: Հարց է առաջանում՝ արդյո՞ք ԽԾԲ-ընկեր շրջապտույտով նախարարը չի նպաստում հերթական կոռուպցիոն ռիսկի շրջանառմանը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ