Գլխավոր էջ Uncategorized Այսօր կույրերի միջազգային օրն է

Այսօր կույրերի միջազգային օրն է

1947
0

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման, նոյեմբերի 13-ը նշվում է որպես կույրերի միջազգային օր: Այսօր աշխարհում ապրում է մոտ 124 մլն թույլ տեսողությամբ մարդ, իսկ նրանցից 37 մլն կույր է։ Եվս 150 մլն մարդ տեսողության խանգարումներ ունի:  Նրանց թիվը, ըստ ԱՀԿ-ի, մինչև 2020թ. կարող է կրկնապատկվել։

Հայաստանում տեսողական խնդիրներ ունեցողների թիվը շուրջ 48 hազար 190-ն է:

Ըստ ակնաբույժների տեսողկան խնդիրենրը վաղ հայտնաբերելու և հետևողկան բուժում նշանակելու դեպքում հնարավոր կլինի կանխել դրանց 70 տոկոսից ավելին։ ՀՀ-ում ակնաբուժության ոլորտը զարգածներից է։ Մասնագետների հավաստմամբ` այժմ մեզանում կատարվում են ամենաժամանակակից վիրահատությունները, ակնաբուժարանները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով, ցուցաբերվում է պրոֆեսիոնալ մոտեցում ակնաբուժական խնդիրների հանդեպ, պարբերաբար կատարվում է փորձի փոխանակում այս ոլորտի առաջատար մասնագետների հետ եւ այլն:

Դիաբետ, սրտանոթային անբավարարվածություն, գլաուկոմա․ սրանք այն գործոններն են, որոնցով մասնագետները պայմանվորում են տեսողության անվերականգնելի կորուստը։

Կույրերի միջազգային օրվա հիմնական նպատակը ևս մեկ անգամ հանրության ու պատկան մարմինների ուշադրությունը խնդրի վրա կետրոնացնելն է, նրանց՝ կրթություն ձեռք բերելու հնարավորությունների ընդլայնումը եւ զբաղվածության մակարդակի ավելացումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ