Գլխավոր էջ Medmedia TV «Էրեբունի» ԲԿ-ում բացված նոր բաժանմունքը ՀՀ-ում միակը չէ

«Էրեբունի» ԲԿ-ում բացված նոր բաժանմունքը ՀՀ-ում միակը չէ

14254
0

«Էրեբունի» ԲԿ-ին կից բացվել է Միջուկային բժշկության կենտրոն, որտեղ հասանելի կլինեն ինչպես բազմաթիվ օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշումը, այնպես էլ վահանաձեւ գեղձի քաղցկեղի բուժումը նորագույն մեթոդներով։ Ինչպես նշեց կենտրոնի ղեկավար, ճառագայթաբան Նատալյա Շենգելիա դե Լանգեն, վահանաձեւ գեղձի քաղցկեղի վիրաբուժական բուժումը շատ լավ մակարդակի է, բայց վիրահատությունից հետո պետք է հետեւել ռադիոակտիվ յոդով բուժմանը, հանուն որի պացիենտները ստիպված էին մեկնել այլ երկրներ։ Հիմա նրանք բոլորը կարող են բուժվել այստեղ՝ Հայաստանում: Էրեբունի ԲԿ-ի բոլոր հայտարարություններում նշվեց, որ Միջուկային բժկության կետրոնը առաջինն է և միակը ՀՀ-ում, այն ինչ ուռուցքաբանության ազգային կետրոնում բաժանմունքը գործում է փետրվար ամսից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ