Գլխավոր էջ Գլխավոր Որքա՞ն պետք է առնանդամը մնա հեշտոցում

Որքա՞ն պետք է առնանդամը մնա հեշտոցում

5442
0
Մարդու սեքսուալ գործունեության մեջ մաթեմատիկական, ճշգրիտ մոտեցումները և հաշվարկները հաճախ հակասական կարծիքների բախման են հանգեցնում, քանզի ֆունկցիոնալ երևույթները առավել հաճախ բնութագրվում են սուբյեկտիվ զգացողություններով: Բազմաթիվ սեքսոլոգներ ուսումնասիրել են այս հարցը, քանի որ սեքսոլոգիական պացիենտների կողմից ամենահաճախ ներկայացվող գանգատներից է համարվում, ուստի պետք է տարբերակել, թե որն է նորմա և որը՝ պաթոլոգիա: Այս մասին MedMedia.am-ը զրուցել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.,գ.,թ.,դոցենտ Սևադա Հակոբյան հետ: «Կանադացի և ամերիկյան սեքսոլոգների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներհրված առնանդամի հեշտոցում գտնվելու միջին տևողությունը կազմում է 5-7 րոպե, 1-2 րոպեն համարել են խիստ կարճատև, 3-7 րոպեն՝ ադեկվատ, 7-13 րոպեն՝ ցանկալի, 10-30-ը՝ խիստ երկար: Ռուս սեքսոլոգների տեսանկյունից սեռական ակտի միջին տևողությունը 2 րոպե 2 վրկ. է , որի ընթացքում նույնիսկ հաշվել են ֆրիկցիաների (առնանդամի շարժումները) թիվը՝ այն կազմել է 62»,-մանրամասնեց բժիշկը: Մասնագետն անհրաժեշտ համարեց նշել, որ ներկայումս սեռական ակտի տևողության խանգարման, վաղաժամ սերմնաժայթքման ախտորոշման համար առաջնային է համարվում, եթե անհատը չի կարողանում ղեկավարել սեռական ակտի տևողությունը, սերմնաժայթքումը տեղի է ունենում ներհրման պահին կամ անմիջապես դրանից հետո՝ ավելի վաղ, քան ցանկանում էր: «Սա կարող է խոչընդոտել զույգերի փսիխոսեքսուալ բավարարության ստանալուն, ինչը կարող է տղամարդու մոտ արտահայտված մտավախություն առաջացնել՝ հետագա սեռական կյանքի ժամանակ երևույթի կրկնման ասպեկտով»,-ասաց Սևադա Հակոբյանը: Վերջինիս խոսքով՝ հաճախ վաղաժամ սերմնաժայթքում դիտվում է նոր զուգընկերուհու հետ կենակցելիս, երբ նա շատ գեղեցիկ է և տղամարդը երկար սպասել էր այդ օրվան (ուժեղ սեռական գրգռման պատճառով), երկարատև աբստինենտ (սեռական կյանքի դադարներ) շրջանից հետո, ամուսնական միջանձնային լարված փոխհարաբերությունների, տագնապային տրամադրության, դեպրեսիայի և որոշակի մեղքի զգացողության ժամանակ: «Մեծ դերակատարություն ունեն նաև սոցիալական գործոնները՝ ֆինանսական խնդիրները, որոնք որոշակի ընկճվածության պատճառ են հանդիսանում, և տղամարդը կորցնում է ինքնավստահությունը»,-նշեց սքսոպաթոլոգն ու շարունակեց. «Ապացուցված է, որ տղամարդը սերմնաժայթքման տևողությունը առավել հաճախ չի կարողանում կառավարել, երբ կնոջ դաշտանային ցիկլի բեղմնավորման համար բարենպաստ օրերն են (կարծում եմ՝ սրանով է պայմանավորված ընդհատված սեռական հարաբերության միջոցով բեղմնականխման մեթոդի ոչ արդյունավետությունը ) »:
Զույգերի միջանձնային հարաբերությունները, բժշկի փատմամաբ, մեծ ազդեցություն են թողնում սեռական ֆունկցիայի վրա, սեռական ակտի տևողության խանգարումները կարող են առաջանալ ամուսինների միջև ոչ բավարար հաղորդակցման և շփման, չլուծված ներքին կոնֆլիկտների ժամանակ: «Ուստի ներդաշնակ, փոխադարձ սիրո վրա հիմնված և ռեգուլյար սեռական կյանքը սեռական խանգարումների կանխման լավագույն միջոցն է»,-եզրափակեց Սևադա Հակոբյանը:
Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ