Գլխավոր էջ Գլխավոր COVID 19-ի դեմ պայքար չկա․ Արման Աբովյան

COVID 19-ի դեմ պայքար չկա․ Արման Աբովյան

2788
0

«Ցավոք COVID 19-ի դեմ պայքար չկա, առաջին իսկ օրից», — այս մասին MedMedia-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արման Աբովյանը։ Նրա խոսքով՝ պայքարի միակ տարբերակը մնացել են դիմակն ու տուգանքը, որը ըստ էության պայքար չէ։

«Խնդիրն այն է, որ  հետևանքները կանխարգելող ոչ մի քայլ  ի սկզբանե չի արվել։ Ինչ արվել է, արվել է ուշացած, իրարամերժ հայտարարություններ և այլն։ Շատ վատ եմ գնահատում, համավարակի դեմ պայքարը»,-նշեց նա։

Աբովյանի այն կարծիքին է, որ բացթողումներ շատ են եղել։ Նա հայտնեց, որ ի սկզբանե պետք է համատարած թեստավորում իրականացվեր․«Իհարկե, նրանց կողմից ասվում էր, որ թեստեր չկային, պատրաստ չէինք և այլն, բայց Դուք պետություն եք, հետևաբար պետք է հաշվարկեիք  այդ ամենը։ Պանդեմիան մեկ օրում չի սկսվել , այն արդեն մոլեգնում էր ամբողջ աշխարհում, երբ հասավ մեր երկիր»։

Հետաքրքրվեցինք նաև պատգամավորի ինքնազգացողությամբ, քանի որ նա ևս վարակվել էր COVID 19-ով․«Ինքանզգացողությունս լավ է, այս ընթացքում տանն եմ եղել։ Այսօր երկրորդ թեստն եմ հանձնելու»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ