Գլխավոր էջ Նորություններ ԱՆ-ը պլանավորում է գնել դեղորայք նոր հայտնաբերված I-III ստադիայի HER2 դրական կրծքագեղձի...

ԱՆ-ը պլանավորում է գնել դեղորայք նոր հայտնաբերված I-III ստադիայի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար․ նախարար

9369
0

Առողջապահության նախարարությունը հաջորդ տարվանից պլանավորում է գնել թանկարժեք թիրախային դեղորայք նոր հայտնաբերված I-III ստադիայի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կրծքագեղձի քաղցկեղը առաջին տեղն է զբաղեցնում կանանց մոտ հայտնաբերվող քաղցկեղների մեջ։

Ուռուցքաբանության գծով մեր խորհրդատու Հայկուհի Գյոկչյանի հետ երեկ վերջնականացրեցինք մի նոր նախագիծ, որով մյուս տարվանից առողջապահության նախարարությունը գնելու է թանկարժեք թիրախային դեղորայք (քիմիական անվանումը՝ Տրաստուզումաբ, Trastuzumab) նոր հայտնաբերված I-III ստադիայի HER2 դրականկրծքագեղձիքաղցկեղիբուժմանհամար։

Նախնական հաշվարկներով այս չափանիշներով տարեկան ընդգրկվելու է մոտ 80 կին, ծրագրի վրա ծախսվելու է տարեկան մոտ 250մլն դրամ։ Ծրագրի մանրամասները կհրապարակենք գնման մրցույթների իրականացումից հետո։

Հիշեցնեմ, որ քաղցկեղի վիրահատական և ճառագայթային բուժումները արդեն իսկ կատարվում են պետպատվերի շրջանակներում», — գրել է նախարարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ