Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարությունը բարձրացնում է ուռուցքաբանությանը տրամադրվող պետպատվերի արժեքները. մնացյալ մասը վճարելու են...

Առողջապահության նախարարությունը բարձրացնում է ուռուցքաբանությանը տրամադրվող պետպատվերի արժեքները. մնացյալ մասը վճարելու են բուժառուներըը

2074
0

Առողջապահության նախարարությունը բարձրացնում է ուռուցքաբանությանը տրամադրվող պետպատվերի արժեքները։ Մի կողմից վիրահատող բժիշկները համեմատաբար ավելի բարձր աշխատավարձ կստանան, իսկ մյուս կողմից էլ կվճարեն բուժառուները։  Ըստ առողջապահության նախարարի հրամանի, կան վիրահատական որոշ գործիքներ, որոնք պետք է գնեն հիվանդները։

Օրինակ՝ եթե հիվանդը միաժամանակ վիրահատվում է 2 և ավելի հիվանդությունների կապակցությամբ, ապա վճարման ենթակա գումարը հաշվարկվում է  գնի 100%-ի և ուղեկցող հիվանդություններից մեկի վիրահատության 60%-ի չափով։ Գներում ներառված չեն կոնսերվացված այրան կամ նրա բաղադրիչների գները։ Այսինքն, եթե հիվանդը վիրահատության ընթացքում այրան կարիք ունենա պետք է ինքը վճարի դրա դիմաց։ Արյան մեկ պարիկի արժեքը 55 000 դրամ է։

Գներում ընդգրկված չեն վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը, պրոթեզները, կարող գլխիկները, արթոսկոպիկ վիրահատությունների ժամանակ օգտագործվող խարիսխները, ինտերֆերենտ պտուտակները, կախյալ ֆիքսացիոն համակարգերը, բարձր կայունության թելերը և ժապավենները, սառը աբլացիոն էլեկտրոդները, իմպլանտները, տեսողական, լսողական սարքերը, այլ կարգավորիչ բժշկական հրամանները։

Թվարկածներից շատերի անվանումները քաղաքացիները չեն լսել և չգիտեն թե դա ինչ է, որ գնեն։ Արդյոք նախարարության այս քայլը չի ենթադրում կոռուպցիոն ռիսկեր։ Այս պարագայում անտեղյակ բուժառուն ստիպված է կամ խնդրել բժշկին անձաբ ձեռք բերել, հակառակ դեպքում էլ բժիշկն ուղղորդելու է կոնկրետ դեղատուն կամ սարքավորումների խանութ։

Իսկ որտե՞ղ է թաքնված խնդիրը։ Նախ ուռուցքաբանության բաժանմունքները հրաժարվեցին պետպատվերի շրջանակներում, նման քիչ գումարներով վիրահատել հիվանդներին։ Այդունքում պետպատվերին տրամադրվող գումարի մեծ մասը չսպառվեց մինչ նոյեմբեր ամիսը։ Հենց այս ծրագրի արդյունավետությունը ապացուցելու համար էլ նախարարությունը բարձրացրեց գումարներ, որն անկասկած իր հետ կբերի դրամի ստվերային շրջանառություն։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ