Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իրանը կրկին մտավ ամենաշատ թվով կորոնավիրուսով վարակվածներ ունեցողների տասնյակ

Իրանը կրկին մտավ ամենաշատ թվով կորոնավիրուսով վարակվածներ ունեցողների տասնյակ

662
0

Իրանը վարակումների թվով այսօր առաջ անցավ Իտալիայից։ Երկու երկրներն էլ նախկինում կորոնավիրուսի վարակումների հիմնական օջախներից էին, երբ վարակը նոր էր տարածվում Չինաստանից դուրս, բայց մինչև հիմա Իրանը մշտապես զիջում էր Իտալիային։

Միայն այսօր Իրանում գրանցվել է վարակման 2600-ից ավելի դեպք, ինչից հետ այնտեղ վարակումների թիվը դարձել է մոտ 243 հազար։ Նույն օրվա տվյալներով՝ Իտալիայում վարակվածների ընդհանուր թիվն ավելի քիչ է՝ 241 հազար։

Տասնյակի վերին հորիզոնականներում նույնպես փոփոխություն կա։ Երկու օրվա ընթացքում Հնդկաստանը, որտեղ օրական ավելի քան 20 հազար վարակում է արձանագրվում, արդեն երրորդ տեղում է վարակումների թվով ու գերազանցել է Ռուսաստանին։ Արդեն այսօր Հնդկաստանում ավելի քան 720 հազար վարակված կա, Ռուսաստանում՝ 694 հազար։

Իսկ տասնյակի առաջին երկու հորիզոնականները անփոփոխ են։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ վարակվածների թիվը թիվը արդեն գերազանցել է 3 միլիոնը։ Երկրորդ տեղում էլ Բրազիլիան է, որտեղ ավելի քան 1,7 հազար դեպք է գրանցվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ