Գլխավոր էջ Գլխավոր Սեռավարակներ. միշտ արդի, միշտ թաքուն

Սեռավարակներ. միշտ արդի, միշտ թաքուն

1441
0
Սեռավարակներ. հայտնի ու սթափեցնող անուն, որի մասին քիչ բան գիտենք։ Նշենք որ սեռավարակները վարակիչ հիվանությունների մի խումբ են, որոնք միավորվել են փոխանցման մեկ ընդհանուր ուղի ունենալու պատճառով: Հիվանդությունները շատ բազմազան են թե իրենց պատճառագիտական գործոնի` հարուցչի հատկություններից ելնելով, թե ախտահարման աստիճանից կախված և թե բուժման առանձնահատկություններից ելներով: Սակայն փոխանցման մեկ ընդհանուր ուղին: Մեկ ընդհանուր փոխանցման ուղու պատճառով հիմնական կանխարգելիչ միջոցառումներն էլ են նույնը` անվտանգ սեռական հարաբերությունների քարոզում: Սեռավարակների և մասնավորապես դրանց խոցելի խմբերի մասսին MedMedia.am-ը զրուցել է սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ: «Հատկանշական է, որ այս հիվանդությունները կարող են փոխանցվել նաև այլ ճանապարհներով` արյան միջոցով, մորից պտղին` հղիության ժամանակ և այլն»,-ասաց բժիշկն ու շարունակեց. «Սեռավարակների տարածվածությունը մեր Հանրապետությունում ընդհանուր առմամբ այդքան էլ անհանգստացնող չէ: Սակայն առկա են բազմաթիվ գործոններ, որոնք խանգարում են էլ ավելի լավ արդյունքների հասնելու` սեռավարակների նկատմամբ կիրառվող մերժողականությունը, սահմանափակ տեղեկատվությունը, ազգային ավանդույթները, սեռականի նկատմամբ առկա նախապաշարմունքը, թույլ չեն տալիս ամբողջ ծավալով պայքարել այդ երևույթի դեմ»:
Հաշվի առնելով այդ հանգամանքն, ըստ սեռավարակաբանի, ձևավորվում են մարդկանց խմբեր, որոնք ցուցաբերում են առավել ռիսկային վարքագիծ այս երևույթի նկատմամբ: «Սեռական ծառայություններ մատուցողների, տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց, թմրամոլների ռիսկային վարքագծի մասին բազմաթիվ հետազոտություններ կան, գրված են բազմաթիվ հոդվածներ, սակայն կան խմբեր, որոնց ռիսկային վարքագծի մասին քիչ է ընդունված խոսել, հետազոտությունները սահմանափակ են, տեղեկությունները իրարամերժ»,-ընդգծեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Մեր հանրապետությունում բավական տարածված երևույթ է աշխատանքային միգրացիան: Մեծ քանակությամբ երիտասարդ տղամարդիկ մեկնում են հարևան երկրներ աշխատանքի, գումար վաստակելու նպատակով: Հիմնականում մեկնում են առանց ընտանիքի սեռապես ամենաակտիվ տարիքի անձինք, մեկնում են երկրներ, որտեղ սեռականը հագեցնելու հնարավորությունը շատ ավելի մատչելի է և հասանելի: Որքանո՞վ է այս խումբը խոցելի. «Հարկ է նշել, որ հարևան երկրներում` հատկապես Ռուսաստանում սեռավարակների տարածվածությունը որոշ դեպքերում մի քանի անգամ գերազանցում է մեր հանրապետության տվյալներից: Վերը նշված խմբերի հետ կատարվում են շատ ակտիվ կանխարգելիչ աշխատանքներ, բայց կան խմբեր, որոնք դուրս են այդ աշխատանքից: Շատ հազվադեպ են աշխատանքային միգրանտները դիտարկվում, որ սեռավարակների նկատմամբ ռիսկային վարքագիծ ցուցաբերող անձինք»,-մտահոգություն հայտնեց մասնագետն ու հավելեց, որ դժվարացած է նաև այդ մարդկանց նույննականացումը. ում պետք է համարել ախշատանքային միգրանտ, ում նկատմամբ պետք է կիրառել այս կամ այն մոտեցումը:
Ըստ զրուցակցիս, բազմաթիվ անգամներ առջարկվել է ինչ որ միջոցառումներ իրականացնել օդանավակայանում, սակայն դա կարող է բացասական անդրադառնալ պետության վարկանիշի վրա: «Միակ հույսը աշխատանքային միգրանտների ինքնագիտակցությունն է` չցուցաբերել ռիսկային վարքագիծ, իսկ սեռավարակ ունենալու շանսի դեպքում, Հայրենիք վերադառնալուն պետ, դիմել մասնագետի և հետազոտվել»,-նշեց սեռավարակաբանը:
Չնայած, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, իրենք նման աշխատանքի փորձ ունեն, բայց հետազոտված ու բուժված հիվանդների քանակը սահմանափակ է եղել: «Եթե հնարավորություն ստեղծվի այս խմբի հետ ավելի ակտիվ աշխատելու, նրանց հետազոտելու, հայտնաբերված դեպքերը բուժելու և կանխարգելելու հիվանդություն տարածվածությունը, կկարողանանք էլ ավելի բարելավել ՀՀ-ում սեռավարակների իրավիճակը»,-վստահություն հայտնեց բժիշկը:
Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ