Գլխավոր էջ Նորություններ  Շարունակվում են ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի այցերը համայնքներ. հետազոտվել է 395...

 Շարունակվում են ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի այցերը համայնքներ. հետազոտվել է 395 հոգի

3795
0

Շարունակվում են ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի այցերը համայնքներ: Տեղեկանում ենք կենտրոնի Facebook-ի էջից:

Նոյեմբերի 4-ից 8-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերն այցելել են Լոռու մարզի Արևածագ, Օձուն, Սվերդլով, Ծաղկաբեր, Գուգարք, Տավուշի մարզի Հաղարծին, Այգեհովիտ, Ազատամուտ, Արծվաբերդ, Այգեձոր, Արմավիրի մարզի Զարթոնք, Գեղակերտ, Մրգաշատ, Արագածոտնի մարզի Արուճ, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ և Շիրակի մարզի Ղազանչի համայնքներ:

Ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ, իրականացրել են տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում համապատասխան հարցաշարով: Հետազոտվել է 395 հոգի:

Նրանցից 105-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայնային հետազոտություններ:
Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվում են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ