Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի

ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի

568
0

Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նախօրեին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը:

«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է նա:

Մայքլ Ռայանը «սպեկուլյատիվ» է անվանել համավարակի երկրորդ ալիքի վերաբերյալ կանխատեսումները:

«Այս հիվանդության հենց սկզբից շատ էին սպեկուլյացիաներն այն մասին, թե ինչ կլինի, երբ փոխվի սեզոնը: Միշտ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի նոր վարակի հետ»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Նրա խոսքով, նոր ալիք լինելու մասին խոսակցությունները հիմնված են այն հասկացության վրա, որ այն շնչառական վիրուս է, և նման վիրուսները «հակված են ունենալ սեզոնային բնույթ»:

Փորձագետն ասել է, որ շատ երկրներում վարակման դեպքերի ներկայիս աճը չպետք է դիտարկել որպես երկրորդ ալիք, այլ որպես համաճարակի «երկրորդ պիկ»։ Դրա հետ կապված Ռայանը կոչ է արել վիրուսի դեմ պայքարել ողջ ուժերով հիմա, ինչպես նաև դասեր քաղել առաջին ալիքից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ