Գլխավոր էջ Գլխավոր Արտաշատի բժշկական կենտրոնից ցած նետված կնոջը վիճակը ծանր է․ մանրամասներ

Արտաշատի բժշկական կենտրոնից ցած նետված կնոջը վիճակը ծանր է․ մանրամասներ

1403
0
Արտաշատի բժշկական կենտրոնի երրորդ հարկից իրեն ցած նետած՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ։ Այս մասին MedMedia-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։
«Կնոջ առողջական վիճակը դեռ ծանր է, բայց գիտակցությունը տեղն է։ Հիվանդը երկկողմանի թոքաբորբ է։ Եթե վճակը չվատթարանա՝ հաջորդ շաբաթ նախատեսում ենք վիրահատել»,-հայտնեց մամուլի խոսնակը։
Խաչատրյանը կնոջ հոգեկան առողջության վերաբերյալ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դա անձնական գաղտնիք է։ Նշենք, որ մեր տեղեկություներով, կինը մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է կատարել։
Մամուլի խոսնակը նաև տեղեկացրեց, որ ընտանիքի անդամները պարբերաբար հետաքրվում են կնոջ առոջական վիճակով։
Ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ