Գլխավոր էջ Գլխավոր Շվեյցարիայի հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է դարձել

Շվեյցարիայի հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է դարձել

671
0

Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ հուլիսի 6-ից հասարակական տրանսպորտի ուղևորները ստիպված կլինեն պարտադիր կերպով դիմակներ կրել:

Այս մասին հաղորդում է Swiss Info-ն:

Այս որոշումը պատասխան է կորոնավիրուսային վարակների աճող թվին և շվեյցարական կանտոնների պահանջներին:

«Կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի միջոցառումների չեղարկումից հետո ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտվում հասարակական տրանսպորտից: Շատ դեպքերում առաջարկվող հեռավորությունը չի պահպանվում»,-ասված է կառավարության հայտարարության մեջ:

Դիմակ կրելու պահանջը վերաբերում է 12 տարեկանից բարձր բոլոր անձանց: Պահանջ գործելու է գնացքներում, տրամվայներում և ավտոբուսներում, լեռնային ճանապարհներում, ճոպանուղիներում և ջրային տրանսպորտում:

Շվեյցարիայի դաշնային երկաթուղին արդեն հայտարարել է, որ ուղեկցորդները կդիմեն բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն կրում, որպեսզի նրանք իջնեն գնացքից, իսկ եթե նրանք հրաժարվեն, ապա ուղևորին կտուգանեն:

Մինչ այժմ առաջարկվում էր հասարակական տրանսպորտում դիմակ կրել միան պիկ ժամերին: Սակայն, կառավարությունը գիտակցեց, որ քչերն են պահում այս կանոնները:

«Մենք ցանկանում ենք կանխել երկրորդ ալիքը», – ասել է ՆԳ նախարար Ալեն Բերսեթը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ