Գլխավոր էջ Գլխավոր Հարսանիքից 2 օր հետո փեսացուն մահացել է կորոնավիրուսից

Հարսանիքից 2 օր հետո փեսացուն մահացել է կորոնավիրուսից

1107
0

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում հարսանիքից 2 օր անց մահացել է փեսան, որը հիվանդ է եղել կորոնավիրուսով։ Արարողությանն առնչություն ունեցած 400 հոգուց 80-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, հայտնում է CNN-ը։

Հարսանիքը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ։ Փեսան հիվանդ է եղել մինչև հարսանիքը, և նրա վիճակը սկսել է վատանալ։ Նա արարողությանը մասնակցելու համար եկել է Հնդկաստանի հյուսիսային Հարյանա նահանգից՝ անցնելով 1000 կմ տարածություն։

Ընտանիքի անդամները նրան տարել են տեղի բժիշկի մոտ, որը նրան դեղ է տվել, սակայն բժիշկը տղամարդուն չի թեստավորել և նրա ախտանիշների մասին չի հայտնել նահանգի իշխանություններին։ Ընտանիքն էլ ոչ ոքի չի ասել փեսայի առողջական վատ վիճակի մասին։

Տղամարդու վիճակը հարսանիքից հետո ավելի է վատացել, և ընտանիքի անդամները նրան տարել են մոտակա հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է։

Իրավապահները դեռ շարունակում են պարզել, թե քանի հոգի է ներկա եղել հարսանեկան արարողությանը և ովքեր են եղել նրանց կոնտակտավորները։ Պարբերականը հայտնում է, որ կորոնավիրուսով հիվանդացած ոչ բոլոր 80 հոգին են եղել հարսանիքի հյուրեր։ Նրանցից մի քանիսը շփվել են հյուրերի հետ և այդպես են վարակվել։

Ըստ Հնդկաստանի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության՝ Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 604.641 դեպք, որոնցից 17.834-ը՝ մահվան ելքով։

Ի դեպ, օրեր առաջ Հնդկաստանում բացվել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված աշխարհում ամենամեծ հիվանդանոցներից մեկը։

Նյու Դելիում գտնվող հիվանդանոցը կարող է տեղավորել 10 հազար հիվանդի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ