Գլխավոր էջ Գլխավոր Ձուկը ջրում, գին են ուրոշում

Ձուկը ջրում, գին են ուրոշում

2433
0
Այսօր՝ կառավարության նիստին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ ինքն անձամբ է բանակցում COVID 19-ի դեմ պատվաստանյութերի արտադրողների հետ։
Նա մասնավորապես նշեց․«Աշխարհում այսօր 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան: Դրանցից մոտ 20-ից ավելի հավանակնում են դառնալ է արդյունավետ միջոց։ Հետազոտությունների առաջի փուլերը, որոնք մի քանի հոգու վրա են անցկացվում, հետո մոտ 100-ի, ապա տասնյակ հազարների, ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու են պատվաստանյութեր, որոնցից կիրառելի են լինելու մի քանիսը»,- ասաց Թորոսյանը:
Թե որքանով այդ պատվաստանյութերը արդյունավետ կլինեն և որքանով է տեղին գնել պատվաստանյութերը, որոնք դեռ վաճառքում չկան MedMedia-ի թղթակիցը փորձեց պարզել ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանից։
«Հասկանալի է, որ այսօր պատվաստանյութերը մեծ պահանջարկ ունեն։ Եվ ամբողջ աշխարհում ընթանում է պատվաստանյութերի արտադրության մրցավազքը։ Բայց կան նրբություններ՝ ամենակարևորն այն է, որ պատվաստանյութերը պետք է լինեն անվտանգ։ Որպես կանոն պատվաստանյութերը փորձարկվում են առողջ մարդկանց վրա։ Եվ մինչև վերջնական հաստատումը դրանք պետք է երկար ճանապարհ անցնեն»,-ասաց նա։
Մելիք-Նուբարյանը նշեց, որ կարևոր է նաև այն, թե ինչպիսի պատվաստանյութի մասին է խոսքը։ Պատվաստանյութ, որը պաշտպանելու է մեզ հիվանդանալուց, թե պատվաստանյութ, որը ընդունելով մենք, այնուամենայնիվ, կհիվադանանք, բայց ավելի թեթև ախտանշաններ կունենանք։
Նա կարծում է, որ պետք է շատ զգույշ լինել, քանի որ դեռ հայտնի չէ, թե երբ կլինի պատվաստանյութը՝ հաջորդ տարի, թե մոտակա տարիներին։
«Այսօր գիտենք, որ արտադրվելու են հակամարմիններ, բայց, թե դրանք որքան երկար կմնան մեր օրգանիզմում՝ հայտնի չէ։ Դա, ըստ կանխատեսումների, կարող է տևել 6-12 ամիս, որից հետո հնարավոր է մարդը նորից վարակվի։ Այսինքն՝ պատվաստանյութերի հետ կապված ամեն ինչ անորոշ է, ուստի չարժի շտապել ձեռք բերել դրանք»,-ընդգծեց Մելիք-Նուբարյանը։
Նա հայտնեց, որ օրինակ բոլորիս հայտնի «Խոզուկ» հիվանդության պատվաստանյութը ստեղծվել է չորս տարվա ընթացքում, ընդ որում, այն հայտնի է, որպես պատվաստանյութ, որը ամենակարճ ժամանակահատվածում է ստեղծվել։
«Ներկայումս իրականացվող հետազոտությունները ոչ միանշանակ արդյունքներ են տալիս։ Աշխարհի տարբեր լաբորատորիաներ հայտարարում են պատվաստանյութ ստեղծելու մասին, գուցե մարկետինգային քայլ է, քանի որ հասկանալի է, որ այն լաբորատորիան, որտեղ կարտադրվի պատվաստանյութը ֆինանսական մեծ աճ կգրանցի»,-ասաց նա հավելելով, որ պատվաստանյութ դեռ չկա և ամենը հայտարարությունների մակարդակում է։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ