Գլխավոր էջ Նորություններ Նախորդ տարվա հունիսի համեմատ այս տարվա հունիսին մահերը 30 տոկոսով աճել են․...

Նախորդ տարվա հունիսի համեմատ այս տարվա հունիսին մահերը 30 տոկոսով աճել են․ Փաշինյան

550
0

Մինչև մայիսը ներառյալ Հայաստանում մահացության ամսական ցուցանիշները չին գերազանցում նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշներին՝ չնայած կորոնավիրուսին։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ վիճակագրությունը փոխվել է հունիս ամսվա ընթացքում․ 2020 թվականի հունիսին մահացածների թիվը 30 տոկոսով ավելի է, քանի 2019-ի հունիսին մահացածներինը։ Փաշինյանը ասաց, որ վիճակագրության փոփոխությունը ամբողջությամբ կապված չէ հենց կորոնավիրուսի հետ, բայց վիրուսը էականորեն նպաստում է դրան։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը հույսը դնում է բոլորի անհատական վարքագծի փոփոխության վրա։ Նա պնդում է, որ դա է այն տարբերակը, որով կարելի է վիճակը հաղթահարել առանց տնտեսական կորուստների։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ