Գլխավոր էջ Գլխավոր Արծվիկ Մինասյանը նոր մանրամասներ է հայտնում

Արծվիկ Մինասյանը նոր մանրամասներ է հայտնում

1022
0

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է, նա՝ ընտանիքի հետ միասին ինքնամեկուսացած է և բուժվում է ստանում տնային պայմաններում։

«Ինքնազգացողությունս վատթարացավ հունիսի 22-ին, ընդհանուր թուլություն ունեի, ջեմությունս բարձրացավ, ապա համի և հոտի կորուստ ունեցա։ Այդ օրվանից ինքնամեկուսացել եմ, իսկ թեստի պատասխանը ստացա հունիսի 28-ին»,-ասաց նա։

Մինայանը նշեց, որ բուժում ստանում է տնային պայմաններում՝ ընդունում է բժշկի կողմից նշանակված վիտամիններ, ինչպես նաև մի հաբ՝ կանխարգելիչ նպատակով․«Հիմա ինձ շատ լավ եմ զգում, հազ չկա, համի -հոտի զգացողությունը վերականգնվել է մասնակի։ Ինձ բուժող առանձին բժիշկ չկա։ Թեստը հանձնելու օրն զննող բիժիշկն ասաց, որ վիտամիներ խմեմ և ի հաբ՝ կանխարգելման նպատակով, թոքաբորբից խուսափելու համար։ Հետևում եմ նրա ցուցումներին»։

Նա հայտնեց, որ ընտանիքի մյուս անդամները թեստ չեն հանձնել։ Ինչպես նաև դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ումից է վարակվել․«Դժվարանում եմ պատասխանել, քանի որ չափազանց զգույշ եմ եղել։ Այնուամենայնիվ, բոլորին առողջություն եմ մաղթում»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ