Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Եթե օրենքը լիներ նորմալ գրված, զերծ լիներ կոռուպցիոն ռիսկերից ապա ոմանք նման...

Եթե օրենքը լիներ նորմալ գրված, զերծ լիներ կոռուպցիոն ռիսկերից ապա ոմանք նման քայլերի չէին գնա

2572
0

Փաստորեն այս «հակածխախոտային» օրենքի վիճակը բավականին բարդ է:
Այնքան բարդ է, որ գործի են լծվել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դեկանատի աշխատակիցները:
Իմ ունեցած տեղեկություններով, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Հանրային Առողջության ֆակուլտետի դեկանը «շրջաբերական» նամակ է ուղարկել իր ուսանողներին և շրջանավարտներին` խնդրելով նրանց հանդիպել պատգամավորների հետ և (ցիտում եմ) «օգտագործել պատգամավորների հետ քննարկելու բոլոր հնարավորություները և ընդգծել նախագծի առողջապահական և տնտեսական դրական ազդեցությունը»:

Նման բան չէի տեսել ու չէի լսել:

Տհաճ է գիտակցել, որ բարձր վարկանիշ ունեցող համալսարանը նման կերպ է «օգտագործում» իր շրջանավարտներին… Ավելի տհաճ է, որ «համալսարանների ապաքաղաքական լինելու» ջատագովները սա հանդուրժում են:
Ինչևիցե… հույսով եմ, որ նույնիսկ այս մանիպուլացիային չեն տրվի պատգամավորները և կշարունակեն ծխախոտի դեմ պայքարել փաստարկված, գիտական մոտեցումներով ու չեն վնասի մեր աններդրում տնտեսությանը:

Հստակ է մի բան` եթե օրենքը լիներ նորմալ գրված, զերծ լիներ կոռուպցիոն ռիսկերից, լիներ գիտական փաստարկված, լիներ վերահսկելի և իրագործելի, ապա ոմանք նման քայլերի չէին գնա:
Այս նախագիծը կարող եմ որակել որպես անձնական շահերի հետապնդում:

Գրառումը կարդացեք նաև՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=10215978521243708&id=1468117850

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ