Գլխավոր էջ Գլխավոր « Չինաստանի նկատմամբ իմ չարությունն աճում է համավարակի տարածմանը զուգահեռ»․ Թրամփ

« Չինաստանի նկատմամբ իմ չարությունն աճում է համավարակի տարածմանը զուգահեռ»․ Թրամփ

453
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածումը Չինաստանի նկատմամբ իր աճող չարության պատճառն է: Թրամփը համապատասխան գրառումը կատարել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այն բանին զուգահեռ, որ տեսնում եմ, թե համավարակն իր այլանդակ դեմքն ինչպես է տարածում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ահռելի վնաս հասցնելով ԱՄՆ-ին, ապա ավելի ու ավելի եմ չարանում Չինաստանի վրա: Մարդիկ կարող են դա տեսնել, եւ ես կարող եմ դա զգալ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Նախկինում Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Չինաստանին է պատասխանատու համարում համավարակը սկսվելու համար: Վաշինգտոնը Պեկինին մեղադրում է վիրուսի ծագման մասին տեղեկությունները եւ ինֆեկցիայի տարածման չափերը թաքցնելու մեջ: Ապրիլի 29-ին Չինաստանի ԱԳ փոխնախարար Լո Յույչենը NBC հեռտուստաալիքի հետ հարցազրույցում շետել էր, որ Պեկինը կորոնավիրուսի վերաբերյալ «որեւիցե տեղեկություն չի թաքցրել»: Նա ափսոսանք էր հայտնել, որ «որոշ քաղաքական գործիչներ վիրուսի հետ կապված իրավիճակն օգտագործում են Չինաստանին անվանարկելու համար»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ