Գլխավոր էջ Նորություններ ՈՒԱԿ օնկոուրոլոգիայի բաժանմունքը ներկայացրեց վերջին շաբաթների վիրաբուժական գործունեությունը

ՈՒԱԿ օնկոուրոլոգիայի բաժանմունքը ներկայացրեց վերջին շաբաթների վիրաբուժական գործունեությունը

491
0

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը կենտրոնի բժշկական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց բաժանմունքի վերջին շաբաթների վիրաբուժական գործունեությունը:

Այս ընթացքում կատարվել էին ուրոլոգիայի գրեթե բոլոր տեսակի մեծածավալ վիրահատությունները, մասնավորապես՝ միզապարկի, երիկամի, շագանակագեղձի արմատական հեռացումներ, տարբեր օրգանապահպան վիրահատություններ, միզապարկի և շագանակագեղձի էնդոսկոպիկ եղանակով կատարվող վիրահատություններ:

Ներկայացվեց հիվանդների խումբ, որոնց կաթետրներ էին տեղադրել՝ երիկամներից մեզի արտահոսքի խանգարման պատճառով։

Վիճակի բարելավումից հետո էնդոսկոպիկ միջամտություններով հնարավոր է եղել ազատվել արտաքին կաթետրներից:

Զեկույցում ներառված էր նաև նախորդ շաբաթ կատարված միզապարկի արմատական հեռացումը՝ բարակ աղիքային «նոր միզապարկի» (բարակ- աղիքային ռեզերվուար կամ նեոցիստ) ձևավորմամբ: Վիրահատությունը կատարվել է պլանավորված ծավալով: Ներկայում հիվանդի վիճակը բավարար է:

Քննարկվեցին ընթացիկ շաբաթում արդեն նշանակված մեծածավալ վիրահատությունները:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվող վիրահատությունները նախապես անցնում են մասնագիտական քննարկում և կատարվում են ուղեցույցային շրջանակներում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ