Գլխավոր էջ Գլխավոր «Կան մանկապարտեզներ, որտեղ կորոնավիրուսով վարակված ընտանիքների երեխաներ են հաճախում»․ ծնող

«Կան մանկապարտեզներ, որտեղ կորոնավիրուսով վարակված ընտանիքների երեխաներ են հաճախում»․ ծնող

3451
0

Հունիսի 22-ից Երեւանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվեց ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։

Յուրաքանչյուր վարչական շրջանում այժմ գործում է միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վարչական շրջանների մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Medmedia.am- ի հետ զրույցում Երևանքի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը նշեց, որ բոլոր վարչական շրջաններում ցուցակագրվել են այն երեխաները, որոնց ծնողները ցանկություն են հայտնել իրենց երեխային մանկապարտեզ տանելու, սա վերաբերում է, թե աշխատող և թե չաշխատող ծնողներին։ Այս պահին յուրաքանչյուր վարչական շրջանում գործում է 1 կամ երկու մանկապարտեզ։

«Ընտրվել են այն մանկապարտեզները, որոնց շենքային պայմաններն էլ ավելի հարմար են աշխատանքի ճիշտ ու արդյունավետ կազմակերպման համար։ Ի դեպ՝ աշխատանքը շարունակելու նպատակով ընտրել ենք այն մանկապարտեզները, որոնց հարակից տարածքում բնակելի շենքերը շատ են ու գերծանրաբեռնված»,-նշեց Նունե Սարգսյանը և հավելեց, որ երեխաների թիվը մեծ չէ, սակայն սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը խստությամբ պահպանվում են։

«Օրինակ՝ Ավանում 7 մանկապարտեզ էր գործում, բոլորը միասին հաշված ընդունում էր 58 երեխա։ Հիմա ընտրվել է թիվ 52 մանկապարտեզը, որը 10 խմբանոց է ու աշխատանքի կազմակերպման համար էլ ավելի հարմար է և սոցիալական հեռավորություն է պահվում ՝ առանց խնդիրների »,-նշեց Նունե Սարգսյանը։

Կան նոև ծնողներ, որոնք չեն վստահում մանկապարտեզներում աշխատանքի պատշաճ կազմակերպմանը ու վախենում են իրենց երեխաների մանկապարտեզ տանելուց։ Մտավախություն ունեն, որ աշխատակիցներից որևէ մեկը կարող է վիրուսի փոխանցման աղբյուր հանդիսանալ։

Medmedia.am-ի հետ զրույցում երեք երեխաների մայր Սոֆին ասաց, որ փոքր դստերը չի պատրաստվում մանկապարտեզ տանել, քանի որ վախենում է, լսել է դեպքեր, երբ երեխաների ընտանիքներում կորոնավիրուսի դեպքեր են եղել, բայց ծնողները գաղտնի պահելով այդ հանգամանքը, շարունակել են երեխային մանկապարտեզ տանել։

« Ես հասկանում եմ, որ Երևանում աշխատանքը պատշաճ կերպով է պլանավորվում, սակայն ոչ մեկս չենք կարող իմանալ կամ բացահայտել ասիպտոմ վիրուսակիրներին։ Կարծում եմ՝ մանկապարտեզների գործունեությամբ էլ ավելի ենք նպաստում կորոնավիրուսի տարածմանը։ Հարկավոր էր փակել մանկապարտեզները ու առհասարակ բոլոր ոլորտներում խիստ կարանտին հայտարարել, ես չգիտեմ, արդյոք իմ երեխայի դաստիարակչուհին, օրինակ՝ երթուղայինում վիրուսը վերցրել է, թե՞ ոչ»,- նշեց մեր զրուցակիցը։

Այս պահի դրությամբ Երևանում գործում են հետևյալ մանկապարտեզները․

Կենտրոն — թիվ 1, թիվ 10

Արաբկիր — թիվ 25, թիվ 31

Աջափնյակ — թիվ 47, թիվ 50

Ավան — թիվ 52

Դավթաշեն — թիվ 60, թիվ 62

Էրեբունի — թիվ 64, թիվ 66

Մալաթիա-Սեբաստիա — թիվ 91, թիվ 96

Նոր Նորք — թիվ 100, թիվ 114

Նորք-Մարաշ — թիվ 122

Նուբարաշեն — թիվ 125

Շենգավիթ — թիվ 126, թիվ 139

Քանաքեռ-Զեյթուն — թիվ 162, թիվ 157:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ