Գլխավոր էջ Գլխավոր Ռազմիկ Աբրահամյանը թող բանտախցում նստի ու կարդա իմ նվիրած օրենսգիրքը․ Ս․ Պատվականյան

Ռազմիկ Աբրահամյանը թող բանտախցում նստի ու կարդա իմ նվիրած օրենսգիրքը․ Ս․ Պատվականյան

1166
0

Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր, հունիսի 30-ին պետք է ընթանար Սուզաննա Պատվականյանի դատական նիստն ընդդեմ՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ա․ Արսենյանի և քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի , հատկապես կարևորագույն գործերի քննիչ Զ․ Կարապետյանի դեմ, որն ուղղված էր ապօրինի որոշումները վերացնելուն։ Սակայն դատարանին համապատասխան նյութեր չի տրամադրվել և պատասխանող կողմից ոչ ոք ներկա չէր, այդ իսկ պատճառով դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 30։ Պատվականյանի եւ նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարատ Կոստանյանի գնահատականներով՝ պատասխանող կողմից դատարան չներկայանալու ոչ մի հիմնավոր բացատրություն չի եղել։ Չէ՞ որ դատարանը նյութերը կարող էր ուսումնասիրել նաև առանց իրենց ներկայության։ Նյութերը չուսումնասիրելը զուտ պատճառաբանություն է։ Սուզաննա Պատվականյանը վստահեցնում է՝ ովքեր փորձում են կոծկել ապօրինությունները պետք է պատասխան տան, ինքը չի պատրաստվում նահանջել, ավելին, վստահ է, որ արդեն 20 ամյա դստերը գտնելու է և հայ մայրերով պետք է հասնեն նրան, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ժամանակին զբաղվել են երեխաների ապօրինի առք ու վաճառքով՝ պատժվեն, անգամ նվերներ է պատրաստել, որպեսզի , ինչպես ինքն է ասում, բանտախցում կարդան ու պարապ չմնան։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ