Գլխավոր էջ Գլխավոր Ատամների իմպլանտացիա. տեսակների և առավելությունների մասին ներկայացնում է բժիշկ-ստոմատոլոգ Շուշան Հասրաթյանը

Ատամների իմպլանտացիա. տեսակների և առավելությունների մասին ներկայացնում է բժիշկ-ստոմատոլոգ Շուշան Հասրաթյանը

5930
0
Ատամների իմպլանտացիան ստոմատոլոգիայի առավել ակտիվ զարգացող և հեռանկարային ճյուղ է: Այն զարգանում է շեշտակի տեմպերով: Իմպլանտների տեսակների, առավելությունների և կիրառման մեթոդների մասին խոսում է բժիշկ-ստոմատոլոգ Շուշան Հասրաթյանի հետ:
Արդյո՞ք ատամների իմպլանտացիան վտանգավոր և բարդ վիրահատություն է

Ատամնային իմպլանտացիան այսօր հանդիսանում է գերակա ուղղություններից մեկը. այն  ժամանակակից ստոմոտոլոգիայի չափազանց կարևոր մասն է կազմում։
Բժիշկը պարտավոր է մանրակրկիտ բացատրել պացիենտին ինչ է  իմպլանտը, քանի որ մեծամասնությունը ունի թյուր դրա մասին։


Ատամնային  իմպլանտացիան վիրաբուժական բաղադրիչ է, արհեստական պատրաստված, որը տեղադրվում է ծնոտի մեջ ոսկրային հյուսվածքի մեջ, հետագա սերտաճումից հետո (օստեոինտեգրացիա) պրոթեզավորման նպատակով։
Այն օպտիմալ վերականգնման տարբերակ է, հեռացված ատամը վերականգնելու համար, առանց հարակից ատամները հղկելու և վնասելու։ Ստոմատոլոգիայում իմպլանտացիան ամենահեռանկարային, արդիական և պահանջված ուղղությունն է։ Այն ոսկրային հյուսվածքի մեջ տիտանե ձողի, արմատավորման տեխնոլոգիան է։

Առավել տարածված տեսակներն են

  • Dentium (Հարավային կորեա)
  • Dentaurum(Գերմանիա)
  • Nobel(ԱՄՆ)
  • Simple Swiss(Շվեյցարիա)



Առավելությունններ

  •  իմպլանտների վրա տեղադրված պրոթեզները նման են բնական ատամին
  • վերացնում են ատամնաշարի թերությունները , առանց հարևան ատամների հղկման
  • կարող ենք իմպլանտը տեղադրել ատամնաշարի ցանկացած տեղում և լրացնել բացակայող ատամները տարբեր տարածվածության
  • վերականգնում է ծնոտի ֆունկցիան ամբողջովին
  • ազատում է հարակից ատամները հավելյալ
  • ծանրաբեռնվածությունից սնունդ ընդունելու ժամանակ։

    Որքա՞ն է ինպլանտացիայի ծառայության ժամկետը:

    Որպես օրենք իմպլանտները ծառայում են 10-20 տարի: Ծառայության ժամկետը կախված է գործոնների 2 խմբից: Առաջին խումբը օբյեկտիվ գործոններն են, որոնք կախված չեն բուժվող հիվանդի սեփական գործողությունից.

  • իմպլանտի հիմքում օգտագործվող նյութ
  •  տեղադրման ճշտություն
  • վիրահատության գրավիտություն
  • ստերիլության պահպանում


Երկրորդ խումբը`բուժվող հիվանդի սուբյեկտի գործողություններից է կախված, որոնք կարող են կամ երկարացնել կամ զգալիորեն կրճատել այն

  • բժշկին կանոնավոր այցելելը
  •  հիգիենայի պարագաները 
  • վատ սովորություններից հրաժարվելը (ծխել, խմել)

Խնամքի կաննոներ                                                             

Ատամնային իմպլանտը տեղադրելուց հետո և առաջ հատուկ խնամք է պահանջում և այս ընթացքում խորհուրդ է տրվում բերանի խոռոչում հիգիենայի պահպանում, օգտագործել փափուկ վիտամիններով հարուստ սնունդ, չպետք է օգտագործել կոշտ պտուղներ, խուսափել խոզանակի հպումը իմպլանտանտի հարակից շրջան։

Ինչպես սեփական ատամները, իմպլանտները նույնպես անհրաժեշտ է մաքրել ամեն օր 2 անգամ (առավոտյան և երեկոյան), մաքրման տեխնիկան նույնն է ինչպես սեփական ատամներինը։

Միջին հաշվով ողջ գործընթացը կարող է տևել 3-6 ամիս։ Ժամկետի վրա ազդում է նաև , այն թե արդյոք կկատարվի օստեոպլաստիկա։

Եղեք առողջ և հետևողական:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ