Գլխավոր էջ Գլխավոր Covid 19-ով պայմանավորված՝ լողավազաններ այցելելը վտանգավոր է․ համաճարակաբան

Covid 19-ով պայմանավորված՝ լողավազաններ այցելելը վտանգավոր է․ համաճարակաբան

972
0

Ամռան շոգ ամիսներին մեր համաքաղաքացիներից շատերը նախընտրում են հաճախել լողավազան, ոմանք էլ պարզապես առողջ ապրելակերպի սիրահար են։ Որքանո՞վ է տապը հաղթահարելու ցանկութունը վտանգավոր համավարակի օրերին, MedMedia-ի թղթակիցը փորձեց պարձել համաճարակաբան Նարինե Ավագյանից։ «Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում լողավազաններում վարակվելը շատ հավանական է, առավել վտանգավոր են փակերը։ Լողավազաններում խոնավ է, իսկ խոնավությունը նպաստում է կորոնավիրուսի տարածմանը, ստեղծում է բարենպաստ միջավայր»,-նշեց համաճարակաբանը։

Ավագյանի խոսքով՝ հատկապես վտանգավոր են փակ լողավազանները, քանի որ այնտեղ խոնավության կոնցենտրացիան բարձր է․ «Իսկ մենք չեք կարող իմանալ՝ մյուս լողորդները հիվանդ են, թե` ոչ: Այժմ, հավանական վարակակիր պետք է դիտարկել յուրաքանչյուրին, քանի որ մարդը կարող է վարակաված լինել և չիմանա այդ մասին»- նշեց մասնագետը և հավելեց, որ բացօթյա լողավազանների դեպքում կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը նվազում են․ «Բացօթյայում խոնավությունն այդպես չի հավաքվում: Վտանգ իհարկե կա, բայց փակի հետ համեմատելի չէ: Տարբեր է, երբ մարդ հազում կամ փռշտում է բաց կամ փակ տարածքներում»։ Դիտարկմանը, թե արդյոք հնարավո՞ր է ջրում վարակվել, նա պատասխանեց․ «Քիչ հավանական է, քանի որ կորոնավիրուսը «վախենում է քլորից», իսկ լողավազաները ախտահանվում են»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ