Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Դելիում արյան պլազմայի բանկ է բացվում կորոնավիրուսից ապաքինված հիվանդների համար

Դելիում արյան պլազմայի բանկ է բացվում կորոնավիրուսից ապաքինված հիվանդների համար

687
0

Հնդկաստանի մայրաքաղաքում բանկ է ստեղծվելու, որտեղ կորոնավիրուսից ապաքինված հիվանդները կկարողանան արյան պլազմա նվիրաբերել հիվանդության բուժման մեթոդների փորձարկումների համար:

CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Դելիի գլխավոր նախարար Արվինդ Կեջրիվալը: Երկրում պլազմայի բանկն առաջինն է իր տեսակի մեջ:

«Կյանքում քիչ հնարավորություններ են լինում ինչ-որ մեկի կյանքը փրկելու համար, այսօր դուք ունեք նման հնարավորություն»,- ասել է հնդիկ քաղաքական գործիչը՝ կոչ անելով վիրուսից ապաքինված մարդկանց նվիրաբերել իրենց պլազման:

Վերջին օրերին Դելիի կառավարական հիվանդանոցում 35 մարդ պլազմային բուժման փորձարկում է անցել: Նրանցից 34-ն ապաքինվել են, մեկը՝ մահացել: Այլ հիվանդանոցում ևս 49 հիվանդ նման բուժում է ստացել, որոնցից 46-ն ապաքինվել են:

Դելիում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 83 077 դեպք, որոնցից 2623-ը՝ մահվան ելքով: Դելին երկրորդն է երկրում վարակման դեպքերի թվով՝ Մահարաշտրա նահանգից հետո, որտեղ մեկուսացման ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը:

Հնդկաստանում համաճարակի բռնկման սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 550 հազար մարդ, մահացել՝ 16 506-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ