Գլխավոր էջ Նորություններ Հպարտանում եմ, որ կարողացա գալ Հայաստան, կիսել իմ փորձը և սատարել հայ...

Հպարտանում եմ, որ կարողացա գալ Հայաստան, կիսել իմ փորձը և սատարել հայ բժիշկներին. Ֆրանսիայի բժիշկների խմբի ղեկավար

487
0

Հպարտանում եմ, որ կարողացա գալ Հայաստան, կիսել իմ փորձը եւ սատարել հայ բժիշկներին։ Այս մասին հունիսի 29-ին պարետատան նիստից հետո հայտարարեց Ֆրանսիայից բժիշկների խմբի ղեկավար, Մարսելի «Նորդ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լորան Փափազյանը։

Նա հավելեց, որ հայ բժիշկները շատ բանիմաց են եւ աշխատում են հնարավորությունների ամբողջ ներդրմամբ։ Նա նաեւ կոչ արեց բոլորին պահպանել անվտանգութւան կանոնները, ինչը կարող է կյանքեր փրկել եւ էական ազդեցություն ունենալ համավարակի ու դրա հետեւանքների դեմ պայքարի վրա։

Լորան Փափազյանը հատուկ նշեց բժշկության ասպարեզում Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցության կարեւորությունը, որը, նրա խոսքերով, կարող է լուրջ շարունակություն ունենալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ