Գլխավոր էջ Նորություններ Gilead ընկերությունը հայտնել է COVID-19-ի դեմ դեղի գինը

Gilead ընկերությունը հայտնել է COVID-19-ի դեմ դեղի գինը

698
0

Gilead ընկերությունը, որը COVID-19-ով ծանր հիվանդ պացիենտների ապաքինման ժամկետը կրճատող դեղամիջոց է արտադրում, հայտնել է, որ ԱՄՆ եւ առողջապահության պետական ծրագրերի մեջ ներառված այլ զարգացած երկրների քաղաքացիների համար բուժման կուրսը կարժենա 2340 դոլար:

Gilead Sciences-ը հայտնել է ռեմդեսիվիրի գինը՝ հավելելով, որ մասնավոր ապահովագրությամբ պացիենտների համար գինը կկազմի 3120 դոլար: Գումարը, որը պացիենտները կվճարեն իրենց գրպանի հաշվին, կախված է ապահովագրությունից, եկամուտից եւ այլ գործոններից:

«Մենք համավարակի պայմաններում նոր դեղի գների հետ կապված չուսումնասիրված տարածքում ենք»,- AP-ին ասել է Gilead-ի գործադիր տնօրեն Դեն Օ՛Դեյը:

Gilead-ը թույլ է տալիս ջեներիկ արտադրողներին այս դեղը մատակարարել եկամտի ցածր կամ միջին մակարդակով 127 երկրներում, երկու երկիր դա անում են բուժման կուրսը շուրջ 600 դոլարով:

Ռեմդեսիվիրի բարձր գինը սպասելի էր, քանի որ այն դարձել է առաջին դեղը, որը համավարակի ժամանակ արդյունավետություն է ցույց տվել:

Դեղամիջոցն ազդում է իր գենետիկ նյութը պատճենելու կորոնավիրուսի ունակության վրա: ԱՄՆ կառավարության անցկացրած հետազոտության ընթացքում ռեմդեսիվիրը առողջանալու ժամանակը 31 տոկոսով կրճատել է. միջինը 11 օրով՝ 15 օրվա համեմատությամբ նրանց համար, ովքեր ստացել են միայն սովորական բուժում:

Կլինիկական եւ տնտեսական հետազոտությունների ինստիտուտը՝ ոչ կոմերցիոն խումբ, որը վերլուծում է դեղերի գները, հայտարարել է, որ ռեմդեսիվիրը տնտեսապես արդյունավետ կլինի 4580-ից մինչեւ 5080 դոլարի միջակայքում, եթե կյանքեր փրկի: Բայց վերջին լուրերն այն մասին, որ էժան ստերոիդ դեքսամետազոնը բարելավում է ապրելիությունը, նշանակում է, որ ռեմդեսիվիրի արժեքը պետք է կազմի 2 520-ից մինչեւ 2 800 դոլար:

Gilead-ը նշում է, որ այս տարվա վերջին 1 մլրդ դոլար կծախսի դեղամիջոցի մշակման եւ արտադրման վրա: Դեղամիջոցն ԱՄՆ-ում արտահերթ օգտագործելու թույլտվություն ունի, եւ Gilead-ը լիակատար հավանության հայտ է ներկայացրել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ