Գլխավոր էջ Նորություններ Վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել․ ԱՀԿ

Վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել․ ԱՀԿ

511
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեկ օրում գրանցել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ։ Ըստ կազմակերպության տվյալների՝ վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 189 հազար նոր դեպք, գրում է ТАСС-ը:
Նշվում է, որ համաճարակի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել Միացյալ Նահանգներում․ նոր դեպքերը գերազանցել են 40 հազարը: Գրեթե նույն ցուցանիշը գրանցվել է Բրազիլիայում: Հնդկաստանը շարունակում է մնալ Ասիայում վարակի տարածման էպիկենտրոնը։
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում վարակված է 10 117 700 մարդ, մահացել է 501 281 հիվանդ, ապաքինվել՝ 5,1 միլիոնը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ