Գլխավոր էջ Նորություններ Համավարակի ընթացքում ԱԻՆ-ում արձանագրվել է վարակման 54 դեպք, մինչ այժմ եղել է...

Համավարակի ընթացքում ԱԻՆ-ում արձանագրվել է վարակման 54 դեպք, մինչ այժմ եղել է 51 մեկուսացված եւ 292 ինքնամեկուսացված

502
0

Հունիսի 29-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռավար խորհրդակցություն անցկացրեց փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Կարեւորելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումները՝ նախարարը հանձնարարեց խստագույնս պահպանել պարետատան ցուցումները:

Բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանի զեկույցի համաձայն՝ համավարակի առաջին իսկ օրվանից կանխարգելիչ աշխատանքների եւ կանոնների պահպանման արդյունքում համակարգում հիվանդների թիվը հնարավորինս պահպանվել է ցածր մակարդակում՝ ունենք 8 հիվանդ:

Համավարակի ընթացքում ունեցել ենք 54 հիվանդ, 51 մեկուսացված եւ 292 ինքնամեկուսացված:

Նախարարի դիտարկմամբ՝ նկատելի են հրդեհավտանգ իրավիճակի առաջացող միտումներ: Անդառնալի հետեւանքներից խուսափելու համար նախարարը հանձնարարեց ցուցաբերել կշռադատված մոտեցում, չընկնել ցայտնոտի մեջ, գրագետ ինքնատիրապետումով վարել հրդեհաշիջման աշխատանքը: Այս առումով չափազանց կարեւոր է համագործակցությունն օժանդակող այլ պատկան մարմինների հետ: Հաշվի առնելով մեր քաղաքացիների պատրաստակամությունը՝ Ֆելիքս Ցոլակյանը հրահանգեց ստեղծել կամավորականների խմբեր եւ կառավարությանն առաջարկ ներկայացնել նրանց սոցիալական երաշխիքներ տրամադրելու համար:

Նախարար Ցոլակյանի բնորոշմամբ՝ մենք սխալվելու իրավունք չունենք, որովհետեւ դա կարող է կյանքեր արժենալ: Հանձնարարվեց լինել զգոն, զգույշ, ամենօրյա ռեժիմով ինքնակրթվել, գործն անել նվիրումով եւ ամենակարեւորը՝ չհիվանդանալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ