Գլխավոր էջ Գլխավոր Սոնա Աղեկյանին կրկին բերման ենթարկեցին

Սոնա Աղեկյանին կրկին բերման ենթարկեցին

844
0

Դիմակ չեմ կրելու,  սա պրինցիպի հարց է: Այս մասին կառավարության շենքի դիմաց այսօր`հունիսի 29-ին  ասաց «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը, ում,  ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար,  ազատ տեղաշարժման իրավունքից զրկել են:

Վերջինս ոստիկաններից գրավոր պահանջ է խնդրում, քանի որ ինչպես նշում է նա, քաղաքացին իրավունք ունի չհավատալու ոստիկանի բանավոր ասված խոսքին:

«Այսպես ապօրինաբար, փոխանակ արտակարգ դրության պայմաններում մտածեն քաղաքացիներին կենսական պայմաններով ապահովելու մասին, ստիպում են, որ դիմակ կրի, եթե անցյալ տարի այն 10 դրամ էր այժմ նվազագույնը 100-200 դրամ եւ ավելին է:

Կարծես տրենդային է կտորել դիմակները, շուտով կստիպեն փողոցներում ոռնալով քայլելը, կամ հնդիկների նման  վայրահաչելով քայլելը:  Նիկոլը փոխանակ մտածի երկրում տնտեսությունը զարգացնելու, Արցախի հարցը կարգավորելու մասին, պարտադրում են դիմակ կրել:

Դիմակ չեմ կրելու, քանի որ առողջությունս թանկ է ինձ համար»,- ասած  Սոնա Աղեկյանը:

Նշեք նաեւ, որ վերջինիս բերման ենթարկեցին, նա այժմ գտնվում է ոստիկանությունում:

Աղբյուրը՝ news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ