Գլխավոր էջ Գլխավոր Գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն․ նորից քաղաքացի՞ն է մեղավոր

Գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն․ նորից քաղաքացի՞ն է մեղավոր

1485
0

Երեկ՝ հունիսի 29-ին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով․«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն»։ MedMedia-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ Հայկ Մանասյանն ասաց․ «Ինձ վրա այս հայտարարությունն առանձնակի չի ազդում, քանի որ կարծում եմ, ամեն մարդ պետք է իր գործը լավ անի, պատրաստ լինի լարված աշխատելուն։ Ենթադրում եմ, որ փորձում են երկարացնել արտակարգ դրությունը։ Կարծես թե, այսպես ավելի հարմար է կառավարելը»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն նախարարի հայտարարությանը համաձայն է․«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է անվերապահորեն կատարի պարետատան որոշումները։ Ինչպես նաև չի կարելի քննարկել կառավարության որոշումները, վիճարկել դրանք»։ Դիտարկմանը, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ է կառավարությունը հույսը դնում քաղաքացիների գիտակցության վրա՝ սահմանելով գիտակցված լոքդաուն և ոչ՝ պարտադրում, նա պատասխանեց․«Կառավարությունը հումանիստական քայլ է անում, քանի որ գիտեն՝ մեր երկրում քաղաքացիներն աղքատ են։ Նույն պատճառով՝ դիմակներ չկրող քաղաքացիների համար նախատեսված տուգանքի չափն է քիչ»։

Իսկ քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ անթույլատրելի է կառավարության նման վարքագիծը, քանի որ քաղաքացիների համար պատասխանատու են իշխանությունները․«Նույն այդ քաղաքացիներն են իրենց ընտրել, հետևաբար իրենք են պատասխանատու իրավիճակի համար։ Անթույլատրելի է, որ, ըստ նրանց, ամբողջ պատասխանատուն քաղաքացիներն են»։

Հարցին, թե տեղին է արդյոք գիտակցված լոքդաունի մասին խոսելը, քաղաքագետը նշեց․«Գիտակցված լոքդաունի գնալու համար մեր իշխանությունները պետք է կարողանան քաղաքացիների, գոնե մինիմալ, պահանջներն ապահովվել։ Ցավոք, մարտ ամսից մինչև հիմա ընդամենը միանվագ օգնություն են հատկացրել քաղաքացիներին, այն էլ՝ ոչ բոլորին։ Թերևս, ըստ իշխանություների՝ գիտակցված լոքդաունի գնացող քաղաքացները պետք է սովամահ լինեն։ Ինձ խիստ հետաքրքիր է, երբ Արսեն Թորոսյանը քաղաքացիներին գիտաքցված լոքդաունի է ուղարկում, մտածել է այդ մարդկանց օրվա հացի մասին»։ Քաղաքագետը նշեց, որ գիտակցված լոքդաունը հրաշալի գաղափար է, որը կիրառվում է ամբողջ աշխարհում․«Սակայն մինչ այդ կառավարությունը պետք է լուծի քաղաքացիների օրվա հացի խնդիրը»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ