Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 500 000-ը

Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 500 000-ը

598
0

Ողջ աշխարհում «Քովիդ-19» կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 501 879 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ հունիսի 28-ին գրանցված տվյալները:

Հիշեցնենք, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը նախօրեին գերազանցել էր 10 մլն-ը: Ինչպես մահացության, այնպես էլ վարակվածության ցուցանիշով աշխարհում առաջատար երկիրն ԱՄՆ-ն է, որտեղ վերջին օրերին վարակման դեպքերի աճ է նկատվել: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում արձանագրվել է վարակման ավելի քան 2.5 մլն դեպք, որոնցից 128 153-ը՝ մահվան ելքով:

Հիվանդությունից մահացության ամենից շատ դեպքեր ԱՄՆ-ից հետո գրանցվել են Բրազիլիայում (57 103), Մեծ Բրիտանիայում (43 514), Իտալիայում (34 716), Ֆրանսիայում (29 778), Իսպանիայում (28 341), Մեքսիկայում (26 381):

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ