Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է վերահսկվելու հակածխախոտային օրենքի կիրառումը Հայաստանում․ քննարկում ԱԺ-ում

Ինչպե՞ս է վերահսկվելու հակածխախոտային օրենքի կիրառումը Հայաստանում․ քննարկում ԱԺ-ում

518
0

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծը, որը ներկայացնում էր Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Նա նշեց, որ այս նախագիծը նպատակ ունի ՀՀ-ում նվազեցնել ծխախոտի սպառումը, բնակչության առողջությունը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից և ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացությունների ցուցանիշը նվազեցնել՝ ծխախոտի օգտագործման նվազեցման հաշվին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունեն, երբ օրենքում նշել  են, որ պետք է արգելվի ծխախոտանման արտադրանքների իրացումը։

Փոխնախարարն ի պատասխան նշեց, որ ծխախոտանման արտադրատեսակները ծխախոտի օգտագործման խթանմանն ուղղված մարքետինգային քայլեր են, որոնք ուղղորդում են, որ երեխաները, օրինակ ծխախոտանման ծամոնը գնելով, հետաքրքրվեն ծխախոտով։

Պատգամավորներն ասացին, որ օրենքի այս դրույթը հստակեցման կարիք ունի, որովհետև շատ արտադրատեսակներ անարդարացիորեն կարող են առնվել այս դրույթի ներքո։

Առավել մանրամասն՝

https://www.youtube.com/watch?v=gQJCarTnBjw

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ