Գլխավոր էջ Վնասի նվազեցում Սննդային թունավորման ծանր դեպքերում կարող է զարգանալ կյանքին սպառնացող անաֆիլաքսիա

Սննդային թունավորման ծանր դեպքերում կարող է զարգանալ կյանքին սպառնացող անաֆիլաքսիա

1921
0

Սննդային ալերգիան զարգանում է, երբ սննդի բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ ձեր իմունային համակարգը դրսևորում է սուր ալերգիկ ռեակցիա:

Ընդ որում, սննդի այն բաղադրիչը, որը ձեզ համար հանդիսանում է ալերգեն և առաջացնում ալերգիկ ռեակցիա, ինքնին անվնաս նյութ է և այլ մարդկանց մոտ որևէ խնդիր չի առաջացնում:

Սննդային ալերգիան կարող է լինել թույլ կամ ծանր ընթացքով: Երեխաների մոտ դիտվող սննդային ալերգիայի բազմաթիվ տեսակներ կարող են նրա աճի ընթացքում աստիճանաբար անհետանալ:

Մեղմ սննդային ալերգիայի ախտանիշներից են՝

  • Եղնջացան (մաշկի վրա կարմիր կլոր բծեր)
  • դեմքի և հարբերանային շրջանի այտուցվածություն
  • փսխում
  • որովայնի (ստամոքսի) շրջանում անհարմարության զգացում (դիսկոմֆորտ) կամ ցավ:

Ծանր սննդային ալերգիան բնորոշվում է հետևյալ նշաններով՝

  • Շնչառության խնդիրներ՝ հևոց և շնչարգելություն, որը թույլ չի տալիս, որ դուք մի քանի բառից ավելի խոսք արտաբերեք
  • շնչառությանն ուղեկցող խզզոցներ, որը կարող է լսվել տարածության վրա
  • հազ
  • կոկորդում օտար մարմնի կամ սեղմվածության զգացում
  • զարկերակային ճնշման անկում կամ կոլապս
  • գլխում դատարկության զգացում կամ գլխապտույտ
  • փորլուծություն:

Ծանր դեպքերում կարող է զարգանալ կյանքին սպառնացող անաֆիլաքսիա:

Որոշ սննդամթերքներ ավելի հաճախ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, քան մյուսները: Այսպիսի «ալերգիկ» մթերքներից են՝

  • կաթնամթերքներ (ներառյալ կաթը)
  • գետնանուշ (արախիս)
  • ընկույզի և նուշի տարբեր տեսակներ
  • ձու
  • սոյա
  • գլյուտեին պարունակող հատիկավորներ (ցորեն, գարի, տարեկան և վարսակ)
  • ձկնեղեն և խեցգետնակերպեր
  • որոշ մրգեր (օրինակ՝ ելակ):

Եթե ձեզ մոտ եղել և կրկնվում են սննդային ալերգիկ ռեակցիաները, դուք կարող եք զրուցել ձեր բժշկի հետ ալերգենային իմունոթերապիայի օգուտների և անվտանգության մասին: Նման դեպքերում մաշկային հատուկ փորձերի միջոցով ճշտվում է ձեր ալերգենը, այսինքն այն սննդամթերքը, որն ամենահավանականն է, որ ձեզ մոտ առաջացնում է ալերգիկ ռեակցիա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ