Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ գլխավոր վարակաբանը հայտարարել է, որ երկիրը կորոնավիրուսի հետ կապված «լուրջ խնդիրներ»...

ԱՄՆ գլխավոր վարակաբանը հայտարարել է, որ երկիրը կորոնավիրուսի հետ կապված «լուրջ խնդիրներ» ունի

539
0

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հարցերով աշխատանքային խմբի գլխավոր փորձագետ Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ երկիրը կորոնավիրուսի հետ կապված «լուրջ խնդիրներ» ունի, հաղորդում է BBC News-ը:

ԱՄՆ-ում գրանցվել է ռեկորդային թվով նոր դեպքեր՝ ավելի քան 40 000: Այդպիսով, երկրում վարակվածների թիվը հասել է 2,4 միլիոնի, մահացել է ավելի քան 125 000 մարդ:

Ֆաուչիի խոսքով՝ երկիրը լուրջ խնդրի հետ է բախվել որոշ շրջաններում:

«Այն, ինչ տեղի է ունենում երկրի մի շրջանում, վերջին հաշվով կարող է հետեւանքներ ունենալ այլ շրջաններում»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ վարակման թվի ավելացումը կարող է կապված լինել նրա հետ, որ սահմանափակումները շուտ են հանվել, եւ քաղաքացիները չեն հետեւել կորոնավիրուսի դեմ պայքարի պահանջներին:

Ֆաուչին հավելել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածումը չի դադարել՝ չնայած նրան, որ որոշ նահանգներում իրավիճակի լավացում է նկատվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ