Գլխավոր էջ Նորություններ Սիրիայում COVID-19-ով վարակված 248 մարդ կա

Սիրիայում COVID-19-ով վարակված 248 մարդ կա

427
0

«Սիրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը քիչ է, բայց առաջիկայում նոր դեպքերի կտրուկ աճի վտանգ կա»,- ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում օտարերկրյա թղթակիցների հետ ճեպազրույցում ասել է Արևելյա-միջերկրածովյան տարածաշրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Ռիչարդ Բրեննան:

Ըստ նրա, երկրում այս պահին կա ընդամենը 248 դեպք:

«Բայց մենք վստահ չենք դրանում: Տարածաշրջանի մյուս երկրներում դեպքերի թիվը սկզբում դանդաղորեն աճեց, այնուհետև կտրուկ ավելացավ: Մենք դա տեսանք Իրաքում, Թուրքիայում, Եգիպտոսում: Եվ մենք միանշանակ ակնկալում ենք, որ նմանատիպ խնդիր կունենանք նաև Սիրիայում»,- Ռիչարդ Բրեննանի խոսքը ցիտել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Նրա խոսքով, Սիրիայում դեռ հնարավոր է կանխել COVID-19-ի կտրուկ աճը՝ օգնելով իշխանություններին թեստեր անցկացնել և հիվանդների հետ կոնտակտ ունեցող անձանց հետևել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ