Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ինձ հաջողվեց հաղթահարել կորոնավիրուսը, բայց վարակի դեմ իմ պայքարը դեռ չի ավարտվել....

Ինձ հաջողվեց հաղթահարել կորոնավիրուսը, բայց վարակի դեմ իմ պայքարը դեռ չի ավարտվել. բժիշկ

3002
0

Ինձ հաջողվեց հաղթահարել կորոնավիրուսը, բայց վարակի դեմ իմ պայքարը դեռ ավարտված չէ: Այս մասին հունիսի 26-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունելության բաժնի վարիչ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը:

«Ես պայքարելու եմ այնքան ժամանակ, մինչեւ այս վարակի սպառնալիքն ամբողջությամբ չեզոքացվի: Սկզբում դա շատ դժվար էր, եւ մենք չգիտեինք՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ, անընդհատ սովորում էինք, պարզում թույլ կողմերը, բայց խուճապի մեջ ընկանք առաջին վարակվածին տեսնելիս»,- նշեց նա:

Բժշկի խոսքով՝ կորոնավիրուսը հիվանդի վրա նույնքան արագ է ազդում, որքան տարածվում է ամբողջ երկրով:

Տոնոյանը բոլորին հորդորեց միավորվել եւ միասին պայքարել այս վարակի դեմ, ինչպես դա անում էին մեր զինվորները ռազմի դաշտում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ