Գլխավոր էջ Նորություններ Եթե կա մեղավորություն բժիշկների կողմից, ապա նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ...

Եթե կա մեղավորություն բժիշկների կողմից, ապա նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ. նախարար

2233
0

Նոյեմբերի 2-ին «Բուժ Ինֆո լայվ» հաղորդման առաջին թողարկման հյուրն էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հարցազրույցի ընթացքում ֆեսբուքյան օգտատերերը իրենց հուզող հարցերն էին ուղղում Արսեն Թորոսյանին, որոնց որոշ վերապահմամբ տրվում էին պատասխաններ։

Այն հարցին, թե ինչու է Ֆանարջյանի անվան հիվանդանոցում երրորդ կարգի հաշմանդամների հետազոտության համար գումար վճարվում, Արսեն Թորոսյանը գլոբալ պատասխանեց․

« Մենք ունենք շատ աղճատված առողջապահական համակարգ, վերջին փոփոխություններով հուլիսից այս կողմ գրեթե բոլոր խմբերին մենք հասանելի դարձրեցինք նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով, թե հետազոտություններով, թե որոշակի միջամտություններով, բայց դրանց մեջ չմտան երրորդ կարգի հաշմանդամները, օրինակ սրտի վիրահատությունների մասով»,- պատասխանեց նախարարը։

Ըստ նախարարի՝ եթե հստակ մանրամասներն իմանար, թե ինչ վիրահատությանն է վերաբերվում հարցը կպարզեր, քաղաքացուն խաբե՞լ են թե ոչ։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք պետբյուջեից առողջապահությանը հատկացվող գումարի չափն է մեծացել, թե ընդհանուր պետբյուջեն է աճ գրանցել, նախարարը պատասխանեց․

«Դժբախտաբար երկրորդ տարբերակը, մեր ոլորտի հատկացումները աճել են, բայց ընդհանուր բյուջեն է աճել, դրա համար են հատկացրել, այսինքն մեր ոլորտի համամասնությունը մեր բյուջեում մնացել է մոտավորապես նույնը։ Եթե 2020 թվականի մասին խոսենք մոտավորապես 5.8% է »։

Նախարարի խոսքով 5․8%-ն էլ բարեբախտաբար մեծ է այնքան, որ «բեռը» թե քաղաքացիների թե բժշկական կենտրոնների էական թեթևացել է, և համեմատելով մնացած տարիների տարեվերջի հետ, նախարարությունը չի ունենա թերֆինանսավորված պետական ծրագրեր։

Տարվա սկզբում առողջապահության պետբյուջեն կազմել է 89 միլիարդ դրամ, 2020-ին կլինի 109 միլիարդ դրամ ։ Արսեն Թորոսյանը անդրառնալով բազմիցս քննարկված այն թեմային, որ տարվա կեսից է ավելացել բյուջեն, պատասխսնեց․

« Հայսատանի պատմության մեջ դեռևս նման իրադարձություն չի եղել, պետությունը այնքան առաջանցիկ տեմպերով է զարգանում , որ կարողացել է թույլ տալ կարևոր ոլորտին տարվա կեսից էական ֆինանսական միջոցներ տրամադրել 9.5 միլիարդ դրամի չափով»։

Մանկավաճառության մասին շրջանառվող լուրերին անդրադառնալով նախարարը, եզրափակելով զրույցը պատասխանելով ․

«Եթե կա մեղավորություն բժիշկների կողմից, ապա նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ և որևէ ներում չպետք է լինի նրանց, սակայն օբյեկտիվությունը չկորցնելու համար, մենք չպետք է տրվենք այդ հույզերին, այո կա խնդիր որը պետք է լուծել»։

Նյութի հեղինակ՝ Անահիտ Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ