Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարությունը վերցնելով մի լավ նպատակ ճանապարհին բոլորին վնասում է

Առողջապահության նախարարությունը վերցնելով մի լավ նպատակ ճանապարհին բոլորին վնասում է

8992
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամեն ինչ անում է, որ կյանքի կոչի իր երազանքների նախագիծը: Կառավարությունը վերջերս հավանություն է տվել և Ազգային ժողով է ուղարկել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Արդարարության համար պիտի ասենք, որ վերջին շրջանում օրենքի ընդունմանն ուղղված արշավը բավական թեժ է ընթանում սոցիալական ցանցերում, մասնավորապես նախարարի և իր քարոզիչների ֆեյսբուքյան էջերում: Ընդ որում, նախարարության փաստարկները, մեղմ ասած, առողջապահական չեն, քանի որ հակածխախոտային պայքարի կենտրոնում արտասահմանյան Ֆիլիպ Մորրիս ընկերությունն է՝ թվով 8-րդ խոշոր հարկատուն:

Նախարարն այս թեմայով չի զլացել և փնտրել ու գտել է, որ 2010թ. փետրվարի 19-ին Ֆիլիպ Մորիս ծխախոտային արտադրողը դատական հայց էր ներկայացրել Ուրուգվայի դեմ:  Գրառումը կարող եք կարդալ հղումով՝ http://bit.ly/2qnh7m5: Ուրուգվայի հակածխախոտային օրենսդրությունից մինչև Հայոց ցեղասպանության ճանաչում, ռեստորանների հետ պայմանավորվածությունից մինչև էլեկտրոնային սիգարետի պայթելու դեպքեր ԱՄՆում։

Նման գործելաոճը կարծես թե ամենևին էլ չի նպաստում ազնիվ և բուն նպատակին հասնելուն։ Ստացվում է,  որ հակածխախոտային պայքարի կիզակետում հայտնվել է ոչ թե ծխելը, այլ ծխախոտային կոնկրետ ընկերությունը, ոչ թե հանրության  առողջությունը այլ նախագիծն ամեն կերպ առաջ բրդելու ու ամեն գնով ընդունելու սեփական ցանկությունը:

Բացի այդ նախարարը ծխախոտային արդյունաբերության շանտաժ ու շահագրգռում է համարում այն փաստը, որ ՀՀ 10 խոշոր հարկատուներից 4-ը ծխախոտային արդյունաբերությամբ են զբաղված: Համաձայն Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների ծխախոտային ընկերություններից չորսը խոշոր հարկատուների առաջին տասնկայում են` ազգային արտադրողը հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է մոտ 75 մլրդ ՀՀ դրամ ։

Թեմային անդրադարձ է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով հակածխախոտային օրենքին, ֆեյսբուքյան իր էջում, նշել է, որ նախագծի քննարկման գլխադասային հանձնաժողովը հենց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է։ «Տնտեսագետների համար նույնպես ամենաթանկ բանը առողջությունն է. սրանում կարող եք չկասկածել․․․Համոզված եմ, որ քննարկումները, որքան էլ թեժ լինեն, կանցնեն առողջ, կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և վերջնարդյունքում կկայացնենք ճիշտ որոշում», — նշել է պատգամավորը։

Smoke-Free World  հիմնադրամի նախագահ Դերեք Յահը , ով «Անծուխ աշխարհ» նախագծի հեղինակն է, իր հարցազրույցներից մեկում ասել է, որ հարկերի ու ծխախոտի գների բարձրացումն ամենակարևոր գործոններից է, սակայն պետք է ուշադրություն դարձնել նաև առևտրի ծավալների նվազման խնդրին և համոզվել, որ դա բացասական ազդեցություն չի ունենա:  Պարզից էլ պարզ է, որ նախարարությունն այս հանգամանքը կամ շրջանցել է, կամ ընդհանրապես հաշվի չի առել:

Ծխախոտի դեմ համաշարհային պայքարի փորձը ցույց է տալիս, որ հանրությանը ծխախոտի ունեցած վատ ազդեցության մասին պետք է տեղյակ պահել հանրամատչելիորեն, բայց գիտական հիմնավորվածությամբ, ոչ թե ֆեյսբուքյան կիսատ հիմնավորված գրառումներով:

Օրենքի կիրառման արդյունավետություն ունեցող երկրներում յուրաքանչյուր օրենքի ընդունումից առաջ իրականացվում է տեղեկատվական մեծ հարձակում, քարոզչական համապատասխան աշխատանք, ինչը նախարարի քարոզիչները չեն անում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ