Գլխավոր էջ Նորություններ Երևանում 6-րդ հարկից ընկած 2,5-ամյա երեխայի բուժումն ավարտված է, այս շաբաթ նա...

Երևանում 6-րդ հարկից ընկած 2,5-ամյա երեխայի բուժումն ավարտված է, այս շաբաթ նա կմեկնի Հայաստանից

520
0

Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր:

Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել բուժհաստատության մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է։ Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից։

Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոսեցը կարելի է համարել ավարտված:

Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ