Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել դատավորների շրջանում

Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել դատավորների շրջանում

700
0

Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել դատավորներից շրջանում: NEWS.am-ի հարցին ի պատասխան Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հայտնեց, որ կորոնավիրուսով է վարակվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի դատավորներից մեկը։

Կորոնավիրուս է հաստատվել նաեւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի մոտ։

Նա նշեց, որ Արաբկիրի նստավայրում վարակվել է դատավորներից մեկի գործավարը։

«Ծանր դեպքեր չունենք։ Պահպանում ենք բոլոր կանոնները»,- ասաց Փոլադյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ